...

Ազատ շարադրության սիրահարը

Ազատ շարադրության սիրահարը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում ավետել է. «Հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական իրավիճակը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինը և ռազմական դրությունը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի ենթակայության «Ջրվեժ» անտառպարկ մուտքը և տարածքում իրականացվող բոլոր վճարովի ծառայություններն այսուհետ անվճար կլինեն»։

«ՉԻ». Տնտեսական վիճակը հասկացանք. մարդիկ սկսել են վատ ապրել, քանի որ եկամուտները պակասել են, պետությունն էլ որոշել է մի կերպ աջակցել գործազուրկներին և նրանց հանգիստը Ջրվեժի անտառում դարձնել անվճար:

Բայց ի՞նչ կապ ունի ռազմական դրությունը կամ կարանտինը: Նույն հաջողությամբ կարելի էր գրել, որ սա արվում է երկրում սոցիալական, ազգային, կրոնական և ռասսայական համերաշխություն հաստատելու համար:

Աշխարհի ոչ մի երկրում կարանտինը չեն պահում՝ զանգվածային այցելության վայրերն ավելի մարդաշատ դարձնելով: Այս նոու-հաուի համար Ռոմանոս Պետրոսյանը պետք է պարգևատրվի, ցանկալի է՝ առողջապահության միջազգային կազմակերպության կողմից, քանի որ ինչպես վերևում նշվեց, մեր երկրի տնտեսական վիճակը բարվոք չէ:

Ռազմական դրության մասին հիշատակումը միայն մեկ ենթադրություն է առաջացնում՝ սովորեցնում եք մարդկանց ապրել անտառներում:

Ընդհանրապես պետական փաստաթղթի հիմնավորումն ազատ շարադրություն չէ, կարելի է մի փոքր ավելի լրջորեն մոտենալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   723 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ