...

Հեղափոխությունը՝ ձեզ, հանցագործություն կանխելը՝ մեզ

Հեղափոխությունը՝ ձեզ, հանցագործություն կանխելը՝ մեզ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ծրագրին, ապօրինի ձկնորսության դեմ պայքարին, ինչպես նաև Սևան ազգային պարկում ընթացող բարեփոխումների և լճի էկոլոգիական խնդիրներին՝ ասել է. «Հորդորում եմ չգնել մանրաձուկ, նվազեցնել պահանջարկը՝ չեզոքացնելով անօրինական որսի պատճառով սիգի պոպուլյացիային սպառնացող վտանգը»:

«ՉԻ». Չենք կասկածում Ռոմանոս Պետրոսյանի ազնիվ մղումներին: Բայց իր ազնիվ մղումների մեջ ինքը խոստովանում է, որ իշխանություններն անզոր են ձկան որսագողության դեմ պայքարում:

Բերենք օրինակ. փողոցով անցնում եք, տեսնում եք, որ մեկը սիգ է վաճառում: Ո՞ր դեպքում ավելի արդյունավետ կստացվի որսագողության դեմ պայքարը. եթե դուք ձուկ չգնե՞ք, թե՞ եթե իրավապահ մարմինները հետաքրքրվեն, թե այդ ձուկը որտեղից է, ով է տվել, ինչպես են հասցրել քաղաք ու այդպես շղթայի օղակները հատ-հատ բացել: Այսինքն, եթե փողոցում սիգ վաճառելը հանցագործություն է, իրավապահների գործն է այդ հանցագործությունը բացահայտելը: Մանավանդ, որ այդ ամենը նրանց աչքի առջև է լինում:

Իսկ իշխանություններն ասում են. չէ, ժողովուրդ ջան, եկեք այդ հանցագործության կանխումը ձեր վրա դնենք: Մենք էլ գնանք, շարունակենք հեղափոխությունը:

Իսկ մենք զարմանում ենք, թե ինչու այս իշխանությունները չկարողացան մի հատ մարտի 1-ի գործ կամ գոնե մի աղմկոտ հանցագործություն բացահայտել: Նույնիսկ ձկան գողերին չեն կարողանում պատժել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   745 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ