...

Բա, Միշիկ ջան, կերեք ձեր եփած բորշչը

Բա, Միշիկ ջան, կերեք ձեր եփած բորշչը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրել է. «Երբ մարդիկ լուրջ տեսքով քննարկում են ներկայիս խորհրդարանի կազմաձևերը, նրանք մոռանում են, որ այս խորհրդարանը հեղափոխական բռնապետության խորհրդարան է:

Ընտրողներին թվում էր, որ առանց ընդդիմության խորհրդարանը իրենց կերջանկացնի, երկիրը հզոր, ապագան՝ պայծառ կդարձնի: Դե vox populi-vox Dei: Գագիկ Կոլյաևիչը հեղափոխական ընտրական էքստազի մեջ միացավ Նիկոլ Վովաևիչին: Էդմոն Հրաչիկովիչին հաղթողների սեղանից թերմացքներ հասան: Դե, հեղափոխական երջանկությունը եկել է: Ինչպե՞ս կարող է լինել առանց դրա:

Այդ պատճառով Հայաստանում չկա խորհրդարանական ընդդիմություն: Ներկայիս խորհրդարանի խմբակցությունները գոյություն ունեն միայն և միայն նիկոլական շահերը սպասարկելու համար: Դատեք ինքներդ՝ ընդդիմադիրներին այլևս չեն ծեծում խորհրդարանում, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին չեն քշում իրենց պաշտոններից, իշխանությունների հասցեին քննադատությունը դարձել է ստրկամիտ, և խորհրդարանական ընդդիմությունը սկսել է մասնակցել նիկոլական իշխանության վերբեռնմանը»:

Մտնում ես խորհրդարան, վարչապետն ու նրան ծափ տվողները այնպիսի բաներ են խոսում, թող ու փախի: Մտնում ես ֆեյսբուք, կարդում ես Միքայել Մինասյանի գրածները...

Գիտե՞ք, թե ինչու է Միքայել Մինասյանն այսպես վրա տվել Գագիկ Ծառուկյանին, Էդմոն Մարուքյանին, Նիկոլին: Հլը մի հատ լավ մտածեք. օրինաչափություն չե՞ք նկատում: Միքայել Մինասյանը հատ-հատ հիշատակում է այն ուժերին, որոնց Սերժ Սարգսյանը ժամանակին խորհրդարանական ընդդիմություն էր նշանակել: 

Ովքե՞ր են այսօր ներկայացնում խորհրդարանը. «ՔՊ»-ն, «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը»: Այսինքն՝ այն ուժերը, որոնք ներկայացնում էին նախորդ խորհրդարանը՝ ՀՀԿ-ի հետ միասին: Ու Միքայել Մինասյանի գրածի մեջ նեղսրտություն կա, որ ախր սա մեր աճեցրած ընդդիմությունն է: Մի հատ եկեք Մ. Մինասյանի գրածի վերջին պարբերությունը նորից ներկայացնենք, միայն Նիկոլի տեղը Սերժ գրենք, ու տեսեք, ինչ է ստացվում:

«Այդ պատճառով Հայաստանում չկա խորհրդարանական ընդդիմություն: Ներկայիս խորհրդարանի խմբակցությունները գոյություն ունեն միայն և միայն սերժական շահերը սպասարկելու համար: Դատեք ինքներդ՝ ընդդիմադիրներին այլևս չեն ծեծում խորհրդարանում, խորհրդարանական հանձնաժողովների նախագահներին չեն քշում իրենց պաշտոններից, իշխանությունների հասցեին քննադատությունը դարձել է ստրկամիտ, և խորհրդարանական ընդդիմությունը սկսել է մասնակցել սերժական իշխանության վերբեռնմանը»:

Դե թող Միքայել Մինասյանն ասի, որ այդպես չի եղել: Այնպես որ, իզուր է նեղսրտում. ձեր սարքած, փչած ընդդիմությունն է, այն դերակատարումը, որը խորհրդարանում ձեր օրոք տրված էր նրանց, նույն դերակատարումն էլ հիմա է տրված: Տարբերությունը երկու անունների մեջ է: Չեք թողել, որ նորմալ ընտրություններ լինեն և խորհրդարանում նորմալ քաղաքական ուժեր հայտնվեն, հիմա ումի՞ց եք բողոքում: Արդար է, ապեր, արդար:

Հ.Գ. Բայց մի փաստական ուղղում մտցնենք. այս խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանին քշել են իր՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1004 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ