...

Բա ո՞ւր են փողերը

Բա ո՞ւր են փողերը

«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է. «Վերջին 28 տարում իշխանության եղած ուժերի, երեք նախագահների ժամանակ թալանված գումարների մեծ մասն իմ օրոք է վերադարձվել պետբյուջե և եթե ժողովուրդն ինձ այս ընտրություններում քվե տար, կշարունակեի իմ գործը»:

«ՉԻ». Լավ, ընդունենք, որ Արթուր Վանեցյանը բյուջե է վերադարձրել «Կոնգրես» հյուրանոցը, «Նաիրի ինշուրանսը», «Տոյոտա Արմենիան», «Նաիրի» բժշկական կենտրոնը, Ծաղկաձորի բազմաթիվ հյուրանոցներ, անխնա շահագործվող տասնյակ հանքերը, որոշ բանկերի որոշ փայաբաժինները, մի քանի հեռուստաընկերությունները, Երևանի կենտրոնում բազմաթիվ էլիտար շենքերը, Մոնումենտի դղյակները, բենզինի, մրգի արտահանման և այլ բիզնեսների մենաշնորհից ստացված գերշահույթները, կապի ծառայություն մատուցող որոշ օպերատորների փայաբաժինները, բանակի հաշվին օլիգարխ դարձած գեներալների ունեցվածքը, Սևանի լճի ափին նախկին պաշտոնյաների ահռելի տարածքներն ու առանձնատները... ընդունենք, որ այս ամենը բյուջե է վերադարձրել:

Բա Առաջին նախագահի ժամանակ թալանված ի՞նչ գումար է վերադարձրել: Էնքան հետաքրքիր է, թե այն ժամանակ ի՞նչ է թալանվել, որ մի հատ էլ բյուջե վերադարձվի: 

Ասել ես, մի հատ ցույց տուր, թե ինչ ես վերադարձրել: Ընդ որում, եթե Վանեցյանը իսկապես ճիշտ է ասում, ապա մեր բյուջե վերջին երկու տարում պետք է հավելյալ 3-4 միլիարդ դոլար մտներ, իսկ քրեակատարողական հիմնարկներ՝ մի 30-40 մարդ մտներ: Բա ո՞ւր է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   587 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ