...

Բա ո՞ւր ես, ապեր

Բա ո՞ւր ես, ապեր

Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Դեռ կարող ենք հասցնել։ Վստահեցնում եմ՝ դեռ կարող ենք։ Դրեք մի կողմ անցյալը։

Բոլորս դեպի Ազատության հրապարակ։ Բոլորս դեպի Ազատություն։ Բոլորս՝ հանուն Արցախի փրկության։ Կրկնում եմ՝ դեռ հույս կա, դեռ ամեն ինչ կորած չէ։ Ունենք 96 ժամ և ընդամենը մեկ պրոբլեմ՝ Նիկոլ։

Հ.Գ. Համախմբում՝ հանուն փրկության. սա է ելքը: Կարևոր չէ կողքիդ կանգնածն ով է, ինչ քաղաքական հայացքներ ունի»:

«ՉԻ». Չասենք՝ պրոյեկտ, որ դատի չտա, բայց այստեղ տեղին են Էդմոն Մարուքյանի խոսքերը՝ բա արի ապեր, ո՞ւմ ես սպասում, չլինի՞ վախենում ես:

Իհարկե, մենք մի փոքր վերափոխեցինք Մարուքյանի խոսքերը, բայց նա հաստատ այդպես կասեր, եթե Միշիկի հետ խնդիրներ ունենար:

45 օր է պատերազմ է, բա գայիր ու գնայիր ռազմաճակատ: Եթե ցանկություն չունեիր, գայիր և թիկունքում մի բանով օգնեիր:

Իսկ եթե ընդհանրապես գտնում էիր, որ Փաշինյանը տանում է կործանման, գայիր ու Երևանում քո ձայնը բարձրացնեիր՝ արհամարհելով բանտարկվելու վտանգը: Չէ՞ որ իսկական հայրենասերի համար դա խոչընդոտ չէ:

Իսկ անցյալը չենք կարող դնել մի կողմ: Չենք կարող ոչ թե այն պատճառով, որ հիշաչար ենք, այլ որովհետև չեք զղջացել և խոստովանել, որ այսօրվա վիճակի համար դուք շատ ավելի եք պատասխանատու, քան Փաշինյանը:

Եվ, այո, ունեք մի պրոբլեմ՝ Նիկոլ: Լուծեք պրոբլեմը, որպեսզի վերադառնաք իշխանության և շարունակեք հարստահարել ժողովրդին ու կեղծ խոստումներով նրա համար նոր արհավիրքներ պատրաստել:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ