...

Բա սազե՞ց, Սուրենիչ

Բա սազե՞ց, Սուրենիչ

«ՔՊ» պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կառավարությանը կոչ է արել փոխել աշխատանքի մեթոդները։ «Ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես երկու ընթերցումներում ընդամենը 3 օրվա մեջ կարելի է ուսումնասիրել հարցերի նման քանակություն, ներկայացնել առաջարկություններ և լրացումներ»,- ասել է նա։

Վիգեն Խաչատրյանն ակնհայտորեն լավ չի պատկերացնում պատգամավորների դերը։ Ի՞նչ առաջարկներ, ի՞նչ լրացումներ, պատգամավորներից «հասնում է» ընդամենը արագի մեջ սեղմել կոճակները, և վերջ։ Իսկ եթե կառավարությունն ինչ-որ բան էլ պիտի փոխի՝ դա իշխող խմբակցության «ուսապարկերի» ընտրության մեթոդն է։ Այսուհետ ցանկալի է նախապատվությունը տալ երաժշտական դպրոցների դաշնամուրի բաժիններում գոնե մեկ-երկու տարի սովորածներին։ Նրանց մատները մարզված են, ու հաստատ կհասցնեն սեղմել ցանկացած քանակի կոճակ։ Որոշակի քվոտայով մի քանի տեղ էլ կարելի է հատկացնել ֆուտբոլի դպրոցների սաներին՝ անհրաժեշտության դեպքում ընդդիմադիր գործընկերներին քացի տալու համար։

Իսկ Վիգեն Խաչատրյանը խորհրդարանի դերի վերաբերյալ նման այլասերված պատկերացումներով հազիվ թե հայտնվի ՔՊ հաջորդ ցուցակում։



 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1399 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ