...

Դժգույն-դժբախտ բանակցություններ էին․․․

Դժգույն-դժբախտ բանակցություններ էին․․․

«Հայաստանի իշխանությունը չի բանակցում Արցախի ճակատագրի հետ կապված հարցերով», հայտարարել է իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Ճիշտն ասեք՝ Հայաստանի իշխանությո՞ւնը չի բանակցում, թե՞ Հայաստանի իշխանությունների հետ չեն բանակցում։ Թե չէ պրն Խաչատրյանի խոսքերից տպավորություն է ստեղծվում, թե միջազգային հանրությունը Հայաստանի իշխանությունների ետևից ընկած՝ աղաչում-պաղատում է բանակցել Արցախի ճակատագրի հետ կապված հարցերով, իշխանություններն էլ խռոված երեխայի նման դոփում են գետինը՝ չէէէ, չենք մասնակցի, դուք փիսն եք, մենք ձեր հետ չենք խաղում․․․ 

Հա, ի դեպ՝ Վարազդատ Հարոյանն էլ իր հերթին չի բանակցում Բարսելոնա տեղափոխվելու հարցով։ Թե ինչու՝ կռահեք ինքներդ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   983 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ