...

Ձեզ լուրջ պահեք

Ձեզ լուրջ պահեք

«Ռուսները հավանաբար պատրաստվում են հեռանալ, սա սադրանք է»,- հայտարարել է իմքայլական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Փաստորեն իշխանությունները հինգ տարի շարունակ ամեն ինչ անում են, որ ռուսները հեռանան, ու հանկարծ հայտարարում են՝ «վա՛յ քու, արա՛, սրանք վայթե իսկականից ուզում են հեռանան, սա սադրա՛նք է»։ Չէ, ռուսները, իհարկե, ինքնակամ չեն հեռանա, բայց չի կարելի միջպետական հարաբերություններում իրեն պահել լաչառ կնոջ պես, որն ամեն օր հարբեցող ամուսնու գլխին շան լափ է թափում, ամեն անգամ մի քանի թաթալոշ ուտում, պահանջում, որ նա «վեշերը հավաքի-գնա», ու երբ նա իսկապես էլ իրերը հավաքում է ու տնից դուրս գալիս՝ ետևից լացելով կանչում է «իրիկունը գալուց հետդ հաց կբերես»։ Հավատացեք՝ դրա արդյունքում «ամուսինը» չի ուղղվի, ընդամենը թաթալոշներն ավելի ցավոտ կդառնան։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   527 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ