...

Նպատակը մինչև տարեվերջ ստորագրելն է

Նպատակը մինչև տարեվերջ ստորագրելն է

«Պարզ է, որ Հայաստանի որևէ միլիմետր մեր տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից չի զիջելու: Սա է: Եվ այս մեր դիրքորոշումը միջազգային հանրության ջերմ աջակցությունն է ստանում, և բավականին գործնական քայլեր ենք նկատում մասնավորապես, երբ բոլորը պնդում են, որ Ադրբեջանը պիտի զորքերը հետ քաշի իր նախկին դիրքերը»,- «Իրավունք» թերթի հետ զրույցում հայտարարել է ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Որտեղի՞ց է պարզ։ Նիկոլ Փաշինյա՞նն է փակ հանդիպումներում վստահեցրել և պարզեցրել խնդիրը թիմակիցների համար, թե՞ Վիգեն Խաչատրյանը սեփական ցանկություններն է որպես ինֆորմացիա ներկայացրել։ Սա դեռ հերիք չէ՝ մի բան էլ գործնական քայլեր է նկատել․ երազո՞ւմ է տեսել, տեսի՞լք է ունեցել, թե՞ վերստին Փաշինյանն է մանիպուլացրել։ Տարբերություն չկա, արդյունքը նույնն է։ Ի դեպ՝ նույն հարցազրույցում մարդն ասել է, թե նպատակ ունեն մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքել։ Ինչ է դա՝ չի ասել, բայց վստահեցրել է, որ այն մեր ապագայի համար է։ Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին Վիգեն Խաչատրյանը ինտելեկտուալ գործչի համարում ուներ։ Շատերին էր հետաքրքիր՝ որպես գրագետ ու կենսափորձ ունեցող մեկը։ Փաշինյանը, սակայն, ամեն ինչ տեղը գցեց՝ գաղտնազերծեց՝ ով ով է։ Երեկվա ինտելեկտուալները մի գիշերում դատարկվեցին, դարձան ավելի անընկալելի, քան նորահայտ մուտանտները։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   493 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ