Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՆՓ-ը մեր ժողովրդից բիոլոգիական մատերիալ է սարքել։ Մեկ էլ օսմանյան Թուրքիայում են մեզ հետ այսպես վարվել»:
«ՉԻ». Խառն է Բագրատյանը, շատ խառը: Մի օր Ալիևին է կոչ անում հարձակվել, մեկ ուրիշ օր Էրդողանին հնարավորություն տալիս համեմատականներ անցկացնելու Օսմանյան Թուրքիայի և ներկայիս Հայաստանի միջև:
Ամենայն հավանականությամբ այսօր արդեն համեմատականներ կանցկացնի մեկուսացածներին մի տեղ տեղափոխելու և շահ Աբբասի կողմից 300 հազար հայերին Պարսկաստան գաղթել ստիպելու հետ: Իսկ հաջորդ օրը կգրի, որ տակի հարևանը և բաջանաղի քենին զանգահարել ու շնորհակալություն են հայտնել աշխարհացունց մտքերի համար:
Բագրատյանը առաջին հերթին պետք է մտահոգվի իր մասին. հայտնի կլանը իրեն ինչ «մատերիալի» է վերածել, ինչ փորձարկումների է ենթարկում: Գուցե փորձում են հասկանալ, թե քանի օրում կարող են մտածող մարդուց ստանալ զոմբի, որը կարտասանի իրենց ցանկացած տեքստ և կստորագրի յուրաքանչյուր մտքի տակ:
Մի անգամ արդեն գրել ենք: Բոլոր այն քաղաքական գործիչները կամ ուժերը, որոնք ներկա վիճակը գնահատելու և քաղաքական ընդդիմախոսներին բնութագրելու համար զուգահեռներ են տանում Թուրքիայի և ազգությամբ թուրք որևէ դահիճի հետ, դադարում են լինել լոկ մարգինալ գործիչներ կամ ուժեր: Նրանք ուղիղ բռնում են դավաճանության ճանապարհը: Ցավոք, Բագրատյանը հենց այդ ճանապարհն է ընտրել: