...

Բան չմնաց

Բան չմնաց

«Հայաստան» դաշինքի պատգամավորներից միայն դաշնակցական Իշխան Սաղաթելյանն է մտադիր վայր դնել իր մանդատը: Այս մասին InfoPort.am-ին հայտնել են «Հայաստան» դաշինքի իր աղբյուրները:

Մանդատը վայր դնելու մասին մտածում է նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, իսկ պատգամավորներ Արմեն Չարչյանը և Արամ Վարդևանյանը չեն պատրաստվում այդպես անել:

«ՉԻ». Մենք էլ ասում ենք՝ էս քանի վախտը արևելագիտականի դեկան Ռուբեն Մելքոնյանն ինչի՞ է այսպես իրեն կոտորում, պատեպատ տալիս, բլթոց բլթոցի ետևից ասում, Քոչարյանի գովքը մինչև երկինք հասցնում, Քոչարյանի քննադատների մասին գրքեր է գրում:

Դու մի ասա,  Ռուբեն Մելքոնյանը (մենք սրա մասին մոռացել էինք) «Հայաստան» դաշինքի ցուցակում է ընդգրկված: Երևի լսել է, որ դաշինքն այս օրերին փլուզվում է, որոշ պատգամավորներ կարող է մանդատները վայր դնեն ու եթե այսպես շարունակվի, իր մանկության երազանքը կարող է իրականություն դառնալ: Մանրից հերթը դեպի իրեն է գալիս: Բան չի մնացել:

Ռուբեն Մելքոնյանը դեռ հեչ, այս տեմպերով պատգամավոր դառնալու հերթը կարող է հասնել Լևոն Քոչարյանին: 

Իսկ եթե Իշխան Սաղաթելյանը հանկարծ իսկապես մանդատը վայր դնի, դա իսկապես իրադարձություն կլինի, քանի որ դաշնակները, որպես կանոն, 130 տարի միայն մանդատի կռիվ են տվել: Մեր աչքում հաստատ կբարձրանա: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   579 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ