...

Բանը գնում է բախումների

Բանը գնում է բախումների

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին, ասել է.

«Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու: Վազգեն Մանուկյանը շատ լավ է աշխատել Նաիրի Հունանյանի խմբի հետ, հիմա ինքը շաբաթը մեկ իր կոչերով հորդորում է մեկի ոտքերը ջարդել, մյուսի դուռը ծեծել: Վազգեն Մանուկյանն առաջնորդում է մարդկանց, ո՞ւմ վրա է քաղաքացիների գործողությունների պատասխանատվությունը:

Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը»:

«ՉԻ». Առայժմ իրականանում են մեր մռայլ կանխատեսումները. բանը գնում է դեպի բախումներ: Մեղմ ասած: Մի իրավիճակ է ստեղծվել, երբ ընդդիմությունը չի կարող, բայց ուզում է, իշխանությունը չի կարող, ու էլի է ուզում: 

Իսկ երբ քաղաքական դաշտում գաղափարազուրկ ուժեր են, որոնց համար իշխանությունը ամենաբարձր արժեքն է, և հանուն դրա պատրաստ են ամեն ինչի, ապա մնում է կենաց-մահու կռիվը: Որ հանկարծ դրան հասնի, իրար չեն խնայելու: Որովհետև երկու կողմերն էլ հասկանում են, թե պարտվողը ինչ օրն է ընկնելու:

Ընդդիմությունը ոչ մի բան չի առաջարկում՝ բացի շենքեր գրավելուց, իշխանությունն այս վիճակից դուրս գալու լուծումներ չի առաջարկում՝ բացի այդ շենքերը պաշտպանելու պատրաստակամությունից: 

Բա պետությունները ո՞նց են վերացել. այ, հենց այսպես, երբ դաշտը արկածախնդիրների ու քյալլագյոզների ձեռքն է ընկել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   812 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ