...

Բարիգեղացիական հարաբերություններ

Բարիգեղացիական հարաբերություններ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Հայաստանը ՄԱԿ-ում կողմ է քվեարկել մի բանաձևի, որտեղ հիշատակվում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մասին, ասել է. «Եթե Արցախում ռուս խաղաղապահներն են, ուրեմն հենց ՌԴ հասցեին մի թթու խոսք եղավ, պետք է ձեռնպա՞հ քվեարկենք: Հայաստանն արել է ամեն ինչ Ռուսաստանի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ապահովելու համար»:

«ՉԻ». Ստացվում է, որ Ռուսաստանի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ ապահովելու համար են կողմ քվեարկել մի բանաձևի, որտեղ ռուսական ագրեսիայի մասին խոսք կա: Դե, ասում է, չէ՞, ամեն ինչ անում ենք: Ուրեմն, ամեն ինչի մեջ այդ կողմն էլ է մտնում:

Հետաքրքիր է, թե այդ բանաձևը պրակտիկ ինչ նշանակություն ուներ Հայաստանի համար, ինչ օգուտներ է տվել: Եթե շատ օգտակար էր, բա Ադրբեջանն ինչի՞ է ձեռնպահ քվեարկել: Նման քվեարկության համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցնե՞ր են կիրառվելու: Արևմուտքը փակելո՞ւ է ադրբեջանական ապրանքների արտահանման ճանապարհները: Ոնց որ թե՝ չէ:

Իսկ Ռուսաստանն արդեն սկսել է փակել: Կաթնամթերք, գյուղմթերքներ, գազատարի մասին են խոսում: Պատրա՞ստ է Արևմուտքը փոխհատուցել այն վնասները, որոնք կրել ու դեռ կրելու են մեր գյուղացիները, ձեռնարկատերերը, գործարարները: Ոնց որ թե՝ էլի չէ: Բա ինչի՞ եք կողմ քվեարկել: Իմանանք, կարող է լավ բան է, ուրախանանք:

Ու ի դեպ, չենք էլ զարմանա, եթե պարզվի, որ բանաձևի տեքստին ծանոթ չեն եղել: Ասել են՝ կողմ քվեարկեք, քվեարկել են: Լրիվ սպասելի է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   441 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ