...

Երկու ուժ են, երկուսն էլ մի բոյի

Երկու ուժ են, երկուսն էլ մի բոյի

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես կընդունեի ընդդիմության քննադատությունը, եթե իրենք գային, մի բան անեին, ասեին՝ մենք անում ենք, դուք չեք աջակցում, բայց եթե իրենք գործի չեն գալիս, ի՞նչ իրավունք ունեն ասեն, որ մենք ոչինչ չենք անում։ Իսկ եթե քաղաքական բոյկոտ են անում, թող չբողոքեն նիստերի կարճ լինելուց։ Լավ է սկսել են գոնե միջազգային գործուղումներին գալ, այսինքն՝ միջազգային գործուղումները չեն բոյկոտում, բայց մեր խորհրդարանի աշխատանքը բոյկոտում են»:

«ՉԻ». Գիտե՞ք՝ ինչով են տարբերվում խորհրդարանական մեծամասնությունն ու խորհրդարանական ընդդիմությունը. մեկը աշխատավարձ է ստանում՝ խորհրդարան գնալու համար, մյուսը խորհրդարան է գնում՝ աշխատավարձ ստանալու համար: 

Իսկ գիտե՞ք՝ ինչով են միանման խորհրդարանական մեծամասնությունն ու խորհրդարանական ընդդիմությունը. որ երկուսի աշխատանքի արդյունքը նույնն է: Այսինքն՝ ոչ մի արդյունք: 

Որ ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանական աշխատանքները, դա ինչ-որ օգուտ տալի՞ս է պետությանը: Ոչ: Որ իշխող խմբակցությունը չի բոյկոտում խորհրդարանական աշխատանքները, դա ինչ-որ օգուտ տալի՞ս է պետությանը: Նույնպես ոչ: 

Այնպես որ, մի վիճեք շատ. երկուսդ էլ ճիշտ եք. խորհրդարանը ձեզ համար ընդամենը աշխատավարձ ստանալու վայր է: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   629 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ