...

Բայց մենք հումոր չէինք անում

Բայց մենք հումոր չէինք անում

ՔՊ ցուցակով պատգամավոր դարձած Անդրանիկ Քոչարյանն այսօր Երկրապահ կամավորների միության ճամբարի բացման ժամանակ իր խոսքում ասել է. «Հաղթել են նահատակները: Խոր իմաստ կա դրա մեջ»:

«ՉԻ». Երեկ մի երգիծական նյութ էինք թողարկել՝ ազգային վերլուծագանգերի մասին: Մեջբերում էինք արել նաև Պոակսրաչի վերլուծաբանի մտքերից. «Մեր նահատակների արյունը ողողելու է թշնամիների բանականությունը, հեղեղելու է նրանց հողերը՝ հավերժ թաղելով պատմության աղբանոցում»:

Մեր գործընկերներից մեկն ասաց. «Բայց լավ հումոր էիք արել»: Ասացինք՝ ախպեր ջան, բայց սա հումոր չի, սա իրականությունն է, ինչ կա, էդ ենք գրել:

Հիմա այսօր Անդրանիկ Քոչարյանի այս խոսքերը, այսինքն՝ տեսանյութը, որտեղ նա այդ խոսքերն է ասում, ուղարկեցինք մեր գործընկերոջն ու ասացինք. հը, տեսա՞ր, որ հումոր չէինք անում: Ժլատի մեկը՝ ընդամենը մի հատ բութ մատ էր տնկել ու գրել՝ wow:

Այսքանը: Սրանից ավել մեկնաբանելու կարիք չկա: Հետևեք մեր նյութերին, և կիմանաք, թե վաղը ով՝ ինչ է ասելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1291 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ