...

ԲՀԿ-ի զարմանալի խոստովանությունը

ԲՀԿ-ի զարմանալի խոստովանությունը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և խմբակցությունից առանձնացված՝ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիմումները, որով նրանք վիճարկում էին Ազգային ժողովում ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքի սահմանադրականության հարցը։ «Տեղեկությունը այսօր ենք իմացել: Մենք ենթադրում էինք, որ 26, 27 ստորագրությունների հետ կապված կլինեին վիճելի պահեր, քանի որ այդ դիմումը քաղաքական բնույթ էր կրում, քաղաքական մեսիջ էր պարունակում»:

«ՉԻ». Նկատեցի՞ք, թե Արման Աբովյանն ինչ խոստովանություն է անում: Մարդը պարզ հայտարարում է, որ ՍԴ-ին ուղարկված դիմումն ի սկզբանե քաղաքական բնույթ է կրել: Այսինքն, այն իրավական առումով զրո է եղել:

Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ էին նման դիմում ներկայացնում Սահմանադրական դատարան, եթե գիտեին, որ այն զուտ քաղաքական ենթատեքստ է ունեցել: Շատ պարզ պատճառով. որովհետև ՍԴ-ի ղեկավարն այն ժամանակ Հրայր Թովմասյանն էր, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն էլ դեռ դատավորներ էին: ԲՀԿ-ում վստահ են եղել, որ ՍԴ-ն՝ ահա այս դատավորներով հաստատ դիմումը կընդուներ և ընթացք կտար: Գիտեին, որ ՍԴ-ին դիմում ուղարկելու համար անհրաժեշտ է 27, այլ ոչ թե 26 ստորագրություն, բայց «նավսյակի» ուղարկել են: Դե, ՍԴ-ում իրենց ախպերությունն է, իրենց պես աչքաչափով մաթեմատիկայի են տիրապետում, որտեղ 26-ը, այնտեղ էլ՝ 27-ը: 

Այսինքն, Արման Աբովյանը, ինքն էլ չհասկանալով, հայտարարում է, որ Հրայր Թովմասյանն ու իր խմբակը քաղաքական պատվերներ կատարողներ են եղել: Միայն այդ դեպքում իմաստ ուներ քաղաքական մեսիջ պարունակող դիմում ներկայացնել ՍԴ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1278 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ