...

Հայ աշխարհ, հայ կրակ, հայ փետ, հայ կնիկ, հայ կոսմոս

Հայ աշխարհ, հայ կրակ, հայ փետ, հայ կնիկ, հայ կոսմոս

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը գրել է. «Մոտավորապես կռահո՞ւմ եք, թե ինչ է նշանակում ոչ թե Ռոսկոսմոսի Պրոտոնով արբանյակ բարձրացնել, այլ Սպեյս իքսի Ֆալկոնով։ Չնայած ոնց 35 դոլարանոց եվրոպական չվերթներից եք օգտվում կամ պատերազմի ժամանակ Սու 30 կործանիչներից օգտվեցիք, այնպես էլ այդ թանկարժեք "ֆոտոապարատից" կօգտվեք։ Ավելի ճիշտ թշնամիներն ու "սորոսները" կօգտվեն...

Ի դեպ մոտ օրերս կվերադառնամ Երևան»:

«ՉԻ». Բա ձեզ թվում էր՝ հումոր էի՞նք անում, երբ երեկ ներկայացնում էինք այս արբանյակի շուրջ քաղաքական դաշտի արձագանքը: Էս մարդկանց ուղեղները ծերից ծեր ռենտգեն է արված, արդեն գիտենք, թե որ հարցի շուրջ ինչ են ասելու: 

Այդ առումով Տիգրան Ուրիխանյանն արժանի մրցակից ունի. չկռահեցի՞ք՝ ում մասին է խոսքը, դե իհարկե, Մարինա Խաչատրյանի: 

Այստեղ վեճերը դեռ չավարտված՝ արբանյակ է դա, թե ոչ, սուտ են ասում, թե ճիշտ, լուրջ է, թե անկապ բան է, Մարինա Խաչատրյանն արդեն գրել է, որ արբանյակը «ուղեծիր դուրսբերվեց Հայաստանում գրեթե համատարած պատվաստումների իրականացումից հետո (2,2 մլն. մարդ)», այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, շուտով կրկնվելու է նաև Հայաստանում և այլն:

Ահա այսպիսի չիպավորված դեմքերով ենք մոտենում 22-րդ դարին: 

Բայց իշխանությունները թող շատ չոգևորվեն. Մարինա Խաչատրյանի ու Տիգրան Ուրիխանյանի կողքին հայտնվելու բոլոր շանսերն ունի նաև... Նիկոլ Փաշինյանը: Գյաջ լինենք, թե խաբում ենք, բայց երբ 2012-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց «Արմկոսմոսը», Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ կայֆավատ էր եղել խորհրդարանում: 

«Սեփական արբանյակի թողարկման և այն Հայաստանին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով 2012 թվականին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Արմկոսմոս» ՓԲԸ»-ն։ Ինչպես արդեն հասցրիք կռահել, ՀՀ-ն միանգամայն լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզերական պետությունների շարքում, և սրանում որևէ չափազանցություն չկա… Եթե հաշվի առնենք, որ սփյուռքի նախարարը առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը դեռևս 2011 թվականին էր լուծել, հասկանալի է, որ տիեզերքը նվաճած գերտերությունները հասկացան, որ ի դեմս Հայաստանի հրապարակ է իջնում լրջագույն մրցակից իրենց համար»,- իր խոսքում ասել է ապագա վարչապետը: 

Այնպես որ, թող շատ չնեղվեն իշխանավորները, որ հիմա նույն ոճով իրենց այդ արբանյակ ասածին են արձագանքում ընդդիմադիրները: 

Հ.Գ. Մեկ էլ, մի բան. էս Տիգրան Ուրիխանյանն արդեն քանի ամիս է կամ տարի է, ինչ ստատուս գրում է, վերջում միշտ ավելացնում է՝ շուտով Երևան եմ գալու: Ինքը որտե՞ղ է, որ չի կարողանում տեղ հասնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3187 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ