...

Ամեն ինչ փոխվեց

Ամեն ինչ փոխվեց

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը YouTube-ի իր էջով ուղիղ եթերում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Նա ասել է, որ իր հանդեպ քրեական վարույթ է հարուցվել: Գործը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում և վերաբերում է 2019-ին առանձնապես խոշոր չափի եկամուտ չհայտարարագրելուն։ Ուրիխանյանը հրավիրվել է հարցաքննության, բայց չի գնացել, հրաժարվել է, որոշել է լքել Հայաստանը:

«Իմ կյանքում համարում եմ հայաստանյան քաղաքական տիրույթը փակված, ավարտված, սպառված: Սա՝ հստակ:

Այս պահից սկսած ժողովուրդը, հասարակությունը պիտի իմանան մի քանի պարզ բան՝ ինչ ստացավ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին իշխանություն նվիրելու արդյունքում ու ոնց պատահեց, որ Ռոբերտ Քոչարյանի բանկի կառավարիչը դառավ հանկարծակի փոխվարչապետ ու մինչև օրս մնաց, ոնց ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանի աշխատողներից մեկը՝ Արարատ Միրզոյանը, դառավ ԱԺ նախագահ, ծեծվելուց հետո դառավ ԱԳ նախարար, ոնց սկսեցին ՀՀ արտաքին քաղաքական կուրսը փոխելու գործընթացը: Հիմա ինձ լսող, անհամբեր սպասող շատերից զգալի մասի սրտերը մի փոքր սառելու են: Սրանից հետո Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի, Ռոբերտ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանի, իշխանական ՊՈԱԿ-ախառը սորոսական մեդիայի, պետական, ոչ պետական գրեթե միասնական ամբողջ հարթակի համար ես դառնալու եմ սևացման առարկա:

Սաղի հանգիստ լինելու համար ասել եմ՝ Հայաստանում էլ անելիք չկա, բայց պիտի տրաքցնեմ սաղին: Վերջին անգամ, երբ որ հողերի հանձնման պրոցեսը հասել էր կուլմինացիային, ընդդիմություն կոչվածը հատուկ բերեց հասցրեց Նիկոլին մինչև ստորագրում»: 

«ՉԻ». Մեզ Վարդան Ղուկասյանը քիչ էր, կողքից երկրորդն է ավելանում: Այ, հիմա դուք բոլորդ ձեր հալը կտեսնեք: Նկատի ունենք նրանց, ում անուններն իր լայվում տվել է Տիգրան Ուրիխանյանը:

Իմիջիայլոց, սա շատ լավ ֆորմատ է. գնում ես դուրս, սկսում ես այնտեղից աջ ու ձախ բոլորին չրփել, սրա-նրա մասին ինֆոներ են քեզ փոխանցում, բնականաբար, ստուգված, կամ՝ հավաստի, կամ՝ աղմկահարույց, դրանք լայվերում ասում ես, լսարան ես հավաքում՝ մի 20-ից մինչև 200 հազար հոգի, որոնք տարածում են քո ելույթները, դե, հետո արդեն հաջորդ լևելի պահն է գալիս. քաղաքական նոր էջի: Մասնակցություն ընտրություններին, նոր կուսակցություն կամ նոր դաշինք: Դե, տեսնենք, տեսնենք: 

Հ.Գ. Սեպտեմբերի 26-ին Տիգրան Ուրիխանյանը գրել էր. «Հոկտեմբերի 20-ին ժամը 20:00-ին։ Ինչպես նկատել եք, պատահական բաներ չեմ ասում։ Սպասեք նշված օրվան ու ժամին։ Մնաց 25 օր։ Ամեն ինչ փոխվելու է...»: Փաստորեն, երեկվա լայվն է նկատի ունեցել, որի հիմնական ասելիքն այն է, որ իր վրա հույս չդնեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   600 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ