...

Վերջապես մեկը գտավ լուծման բանալին

Վերջապես մեկը գտավ լուծման բանալին

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը գրել է. «Վերջը հասկացա՞ք, թե ինչպես պետք է լուծվեր Արցախի անկախության հարցը։ Ամբողջ նախընտրական շրջանում ասում էի` պետք է Արցախի ժողովուրդը դիմի և՛ ՀՀ-ին, և՛ Ռուսաստանին անկախություն ճանաչելու և ագրեսիայի դեմն առնելու խնդրանքով։ Շեշտում եմ` հենց անկախություն ճանաչելու և իհարկե ՌԴ-ի հետ մի շարք նոր պայմանագրեր կնքելու առաջարկով։ Որևէ մեկը կասի՞՝ իրավիճակը տարբերվում է Դոնեցկի և Լուգանսկի շուրջ իրավիճակից։ Ո՛չ, ու դա պարզ դարձավ Պուտինի երեկվա ելույթից»:

«ՉԻ». Ծը, ծը, ծը...տես, է՜, ո՞նց էս պրիմիտիվ բանը չեն հասկացել Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: 

Ախր շատ պարզ, հասարակ բան էր: Հենց դիմեինք Ռուսաստանին, Պուտինը շտապ լայվ էր մտնելու, բացատրելու էր, որ ՆԱՏՕ-ն եսիմինչեր է անում Ղարաբաղում ու ճանաչեր Արցախի անկախությունը: Ադրբեջանի հերն էլ անիծած:

Քանի որ Տիգրան Ուրիխանյանը հարց է տվել, հա, մենք ասենք իրեն ու նախկին բոլոր իշխանություններին խելք սովորեցնողներին. Դոնեցկի և Լուգանսկի իրավիճակը տարբերվում է Արցախի իրավիճակից: Որովհետև Ռուսաստանը համարում է, որ Դոնեցկի և Լուգանսկի համար կռիվ տալը բխում է իր շահերից, իսկ Արցախի համար նույն ձև քյալլա տալը չի բխում իր շահերից: Պարզ ե՞նք գրել:  

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2277 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ