...

Արզաքանցյանի տեղը պետք է Մգերը լիներ

Արզաքանցյանի տեղը պետք է Մգերը լիներ

«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը գրել է.

«Փաստորեն էս պահի ամենադուխով տղեն Մգեր Արմենիանա։ Ու ոչ միայն նրա համար, որ դուրս եկավ քայլելու, այլ որ իշխանափոխությունա ուզում անի նոյեմբերի 7-ին, այլ ոչ թե 9-ից հետո»։

«ՉԻ». Չես էլ հասկանում՝ այս գրառման մեջ Մգերի նկատմամբ հեգնա՞նքն է ավելի շատ, թե՞ ինքնախարազանումը:

Մգեր Արմենիան իր շոուով լավագույնս է վարկաբեկում այս իշխանությունների դեմ ցանկացած պայքար: Այս առումով նա անգամ Սասնա ծռերին է հաղթում, քանի որ վերջիններս պայքարի ավելի լավ իմիտացիա են անում:

Բայց, կարծում ենք, որ Ուրիխանյանը ոչ թե փորձել է հեգնել Մգեր Արմենիային, այլ պարզապես փոշմանել է, որ կուսակցությունը վաճառել է Տիգրան Արզաքանցյանին:

Հիշեցնենք՝ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գործող 100-ից ավելի կուսակցություններից կարողացել է համոզել 8 մարդ-կուսակցությունների ու հանդիպել է նրանց հետ: Ուրիխանյանի կուսակցությունն այդ խմբում է: Հիմա, երբ Ուրիխանյանը հեռուստացույցով տեսել է, թե ինչպես է Արզաքանցյանը հանդիպում Փաշինյանի հետ, ամենայն հավանականությամբ տխրել է այն բանից, թե ում է հանձնել կուսակցությունը:

Ճիշտը Մգերին հանձնելն էր. նա գոնե այնքան դուխով տղա է, որ կմերժեր Նիկոլի առաջարկը, իսկ եթե անգամ համաձայներ հանդիպել, ապա հաստատ մի վնաս կտար նրան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2516 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ