...

ԲՀԿ-ն պետք է արտահայտվի Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ

ԲՀԿ-ն պետք է արտահայտվի Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ի՞նչ ճակատագիր ունեցավ Ռուսաց թագավորին ուղղված նամակը...
Արա, բա հելեք զեկուցեք ժողովրդին:
Ուրիշ վախտ ժամացույցի կուկուի նման 10 րոպեն մեկ լայվ եք մտնում, սկսում եք անկապ դուրս տալ...
Հելեք, պարզ ու անթաքույց ասեք էն, ինչ կա...
Պախկվել եք արա, ձեններդ չի լսվում...
Մարդ կա, որ իր երեխայից 30 օր լուր չունի...
Ձեզնից շատերը երեխայի ճիչ չեն լսել, չեն էլ հասկանա, թե դա ինչ է...
Հելեք ասեք, զեկուցեք...
Բա էն թրքամոլ պատգամավորների ծպտունն ինչի՞ չի լսվում...
Չեք տիրապետո՞ւմ իրավիճակին, իրերդ հավաքեք փախեք արա...
Մի ամբողջ ազգ ձեր ձեռքը կրակն ա ընկել...
Ձեր խիղճը մեռնի...»:

«ՉԻ». Տվյալ դեպքում բացարձակ իմաստ չունի տուգանելու այս էակին:

Պետք է ուրիշ բան անել: Իշխանությունները պետք է հրապարակային հարց ուղղեն ԲՀԿ-ին՝ արդյոք կուսակցությունը համամի՞տ է իր պատգամավորի հնչեցրած տեսակետի հետ: Եթե համամիտ է, ապա առաջնահերթ չպետք է թույլատրել, որ ԲՀԿ-ի ջոկատը անգամ տասնյակ կիլոմետրից տեսնի առաջնագիծը:

Հակառակ դեպքում, այնտեղ, որտեղ կհայտնվի ԲՀԿ-ն, շատ արագ առաջնագիծը կկազմալուծվի:

Նման տեսակետներով հանդես են գալիս ադրբեջանցիների ստեղծած հայալեզու կայքերը:

Նա, ում Գևորգ Պետոսյանը կոչ է անում հելնել, զեկուցել, քանի որ երեխայի ճիչ չի լսել, իրականում առաջնագծում կռվում է թշնամու դեմ: Հետաքրքիր է, թե որտեղ է Պետրոսյանի պատրոնի որդին, որը նույն տարիքին է:

Եվ իսկապես, խիղճդ մեռնի, գոնե պատերազմի ժամանակ դադարեցրու մաղձ թափել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ