...

Ո՞նց է Ծառուկյանը դիմանալու այս հարվածին

Ո՞նց է Ծառուկյանը դիմանալու այս հարվածին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին: 

«Անկեղծ ասած՝ մեծ դժվարությամբ եմ կայացրել այս որոշումը:

Երկրում արդեն տևական ժամանակ սկիզբ առած ակնհայտ անօրինական հետապնդումներին ու ապօրինություններին ճիշտ ժամանակին հստակ քաղաքական գնահատականներ տալու վճռականության պակասն ինձ համար անընդունելի մոտեցում է, իսկ երբ ես լրացրել եմ այդ պակասը և իրերն անվանել եմ իրենց անուններով, հարուցել եմ առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը:

Վերը նշվածով պայմանավորված՝ այլևս նպատակահարմար չեմ գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմում իմ գործունեությունը:

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ պատգամավորը պարտավոր է քաղաքացու տված վստահությունը հասցնել ավարտին, ես կշարունակեմ Ազգային ժողովում իմ աշխատանքը՝ որպես անկախ պատգամավոր»:

«ՉԻ». Էս տղուն ի՞նչ պատահեց: Առավոտից երեկո Ծառուկյանի արևով երդվում էր ու на тебе:

Ընդ որում, խմբակցությունից դուրս գալու հիմնավորումը շատ հզոր է. «առանձին գործընկերների անբացատրելի անհանգստությունը»: Դեռ ոչ ոք նման պատճառաբանությամբ խմբակցությունից դուրս չէր եկել:

Երևի իր բհկական որոշ գործընկերներ մոտեցել են նրան, թե բա՝ Գևորգ, մենք անհանգիստ ենք քո համար: Գևորգ Պետրոսյանն էլ հարցրել է՝ ինչի՞: Պատասխանել են՝ չենք կարողանում բացատրել: Անհանգիստ ենք ու վերջ:

Գևորգ Պետրոսյանն էլ ասել է. դե որ չեք կարողանում պատասխանել, ուրեմն, խմբակցությունից դուրս եմ գալիս: Ու տենց դուրս է եկել:

Ոնց ենք այս կորստին դիմանալու, չգիտենք: Առավել ևս՝ Գագիկ Ծառուկյանը ոնց է դիմանալու այս հարվածին, դա էլ չգիտենք:

Բայց, հաշվի առնելով, որ Գևորգ Պետրոսյանն այլևս ձերբազատվել է բհկական ծանր կապանքներից՝ սրանից հետո խորհրդարանում մի ուրիշ ձևի «ժարիտ» է անելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1076 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ