...

Բլից-վիրտուալ. Արթուր Վանեցյան

Բլից-վիրտուալ. Արթուր Վանեցյան

- Պարոն Վանեցյան, մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ըստ ձեզ՝ ԱՅՈ-ն կհաղթի, թե՞ ՈՉ-ը:

- Ես գիտեմ՝ ով կհաղթի, բայց ազգային անվտանգության նկատառումներից ելնելով հարցին կպատասխանեմ ապրիլի 6-ին:

- Ըստ ձեզ՝ ո՞վ հաղթեց Փաշինյան-Ալիև դեբատներում:

- Փաշինյանը տապալվեց, կարելի է ասել՝ նրան փռեցին ասֆալտին: Նա ձախողեց ամեն ինչ, այսպիսի տանուլ տալ չեմ պատկերացնում: Այդ դեբատներից հետո Ադրբեջանի դիրքերը ուժեղացան: Փաշինյանը չի տիրապետում վիճակին, նա ազգային անվտանգությունը դրել է սպառնալիքի տակ: Բայց ելնելով ազգային անվտանգության նկատառումներից՝ չեմ մեկնաբանի ձեր հարցը:

- Հանդիպե՞լ եք Ծառուկյանին: Խնդրում ենք՝ հաստատեք կամ հերքեք: Մեզ ուրիշ մանրամասներ պետք չեն:

- Չեմ մեկնաբանի հարցը:

- Սուրեն Պապիկյանը գրեթե ակնարկեց, որ դուք եք ԶԼՄ-ին տրամադրել իր կենսագրության որոշ դրվագներ:

- Հերյուրանք է: Ես անգամ չեմ կարդացել այդ փաստաթղթերը: Ինչ գաղտնի փաստաթղթեր խնդրել են փոխանցել, ես փոխանցել եմ: Երբեք ոչ մեկի անձնական կյանք չեմ մտել:

- Գազի գինը կբարձրանա՞:

- Այդ հարցի պատասխանը ես գիտեմ, բայց հանուն բաջանաղի անվտանգության՝ չեմ պատասխանի հարցին:

- Ասում են՝ Միքայել Մինասյանի հետ եք համագործակցում:

- Բա գիտեք որտեղի՞ց պատիվ ունեմ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3983 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ