- Պարոն Վանեցյան, ձեզ շա՞տ են մտահոգում Հայաստանում վարակի տարածման տեմպերը:
- Այո, իհարկե, արդեն Կադիրովն էլ է վարակվել:
- Բայց Կադիրովն ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ:
- Չեմ պատասխանի այդ հարցին:
- Եթե դուք լինեիք վարչապետ, ավելի արդյունավե՞տ կպայքարեիք կորոնավիրուսի դեմ:
- Անշուշտ, երբ այդ վարակը նոր էր մտել Հայաստան, ես կտանեի, մի լավ տեղ պատիվ կտայի և հետո՝ երբ հարբած կլիներ, աննկատ կհեռացնեի Հայաստանից: Այդ առումով իմ ստաժը անգնահատելի է:
- Էլ ի՞նչ քայլերի կդիմեիք:
- Կհրապարակեի մեր զրույցը, և ամբողջ աշխարհը կտեսներ, թե ինչպես եմ վարակին ասում՝ հընկեր ջան, յան տուր Հայաստանից, հազիվ ուզում ենք դզվել, ինչո՞ւ ես լրացուցիչ խնդիրներ ստեղծում մեզ համար:
- Կասե՞ք մի քանի անուն, որ իշխանության գալուց հետո նշանակելու եք նախարարներ:
- Հերյուրանք է, Դռիկ Խչոն փոխնախարարից ավել չի ձգում: Արսեն Բաբայանը շատ լավ է հասկանում օրացույցից, ամենայն հավանականությամբ կնշանակենք տոնական օրերի կանոնակարգման և փոփոխման նախարար: Պետական միջոցների խնայման նպատակով ես կկատարեմ վարչապետի և պետական արարողակարգի վարչության պետի պարտականությունները: Ի վերջո, այս երկրում ինձանից լավ ո՞վ է պատիվ տալիս:
- Ինչպե՞ս է ստացվում, որ դուք և Միքայել Մինասյանը սինխրոն նույն տեքստերն եք ասում:
- Չգիտեմ, տեղյակ չեմ, պետք է հարցնել իմ օգնականներին: Միգուցե թղթերի մեջ շփոթել են՝ ինչը ինձ պետք է տան կարդալու, ինչը՝ Միքայել Մինասյանին: Իսկ ձեր հարցին պատասխանեմ շատ անկեղծ ու ուղիղ՝ ես ոչ մի կապ չունեմ Մինասյանի հետ: