- Տիկի՛ն Մակունց, ինչո՞ւ հրաժարական տվեց Վանեցյանը:
- Պարոն վարչապետն արդեն պարզաբանել է:
- Բայց վարչապետը միայն հայտարարեց, որ նրան պաշտոնանկ է արել և ուրիշ տեղեկություններ չհայտնեց:
- Ես կբավարարվեմ վարչապետի պարզաբանմամբ:
- Տիկի՛ն Մակունց, մամուլը գրում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում կան լուրջ տարաձայնություններ:
- Առաջին անգամ ձեզանից եմ լսում:
- Այսինքն հերքո՞ւմ եք:
- Ես ոչ կարող եմ հերքել, ոչ հաստատել, ում զանգում եմ՝ հեռախոս չի վերցնում:
- Հրայր Թովմասյանի լիազորությունները կդադարեցվե՞ն:
- Մենք անում ենք մեր քայլը: Դիմել ենք պետաիրավական հանձնաժողովին, հանձնաժողովը կդիմի ԱԺ-ին, ԱԺ-ն՝ ԱԺ նախագահին, ԱԺ-ը նախագահը՝ ՍԴ նախագահ Թովմասյանին: Եթե վերջինս գտնի, որ մենք ճիշտ ենք, կտա հրաժարական:
- Բայց արդեն հայտարարել է, որ չի տա:
- Դուք արդեն ինձանից ակնկալում եք քաղաքական պատասխաններ: Եթե դուք Հայաստանի քաղաքական անցուդարձից տեղյակ լրագրող եք, ապա չպետք է այդ հարցը ինձ տաք:
- Ձեզ քաղաքական հարցեր չտա՞նք:
- Քաղաքականությունն իմ մեջ է, դուք հարց տալով կամ չտալով, չեք կարող այն իմ միջից հանել:
- Դժվար չէ՞ 88 հոգանոց խմբակցություն ղեկավարել:
- Գիտեք, ես ընտրել եմ դժվար ճանապարհը: Ընտրություններից հետո վարչապետն ինձ երկու գործ առաջարկեց, այն ինչ հիմա զբաղեցնում եմ և Երևանի մանկապարտեզներից մեկում, կրկին 88 հոգանոց երեխաների խմբի դայակ: Ես ընտրեցի այս մեկը, քանի որ սիրում եմ դժվար աշխատանքներ: Իհարկե, իր դերը խաղաց նաև այն հանգամանքը, որ անվերապահ աջակցում եմ վարչապետին:
- Ձեզանից առաջ քաղաքական մեծամասնության խմբակցության ղեկավարի պաշտոնը երկար տարիներ զբաղեցնում էր Գալուստ Սահակյանը: Ի՞նչ կարծիքի եք նրա մասին:
- Ես միշտ ծիծաղել եմ նրա հայտարարությունների վրա:
- Շնորհակալություն: