ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հետաքրքիր է, կորոնավիրուսի վրա կասկածողները Հայաստանի Հանրապետության նախագահի գոյությանը հավատո՞ւմ են, թե՞ չէ»։
«ՉԻ». Հետաքրքիր է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հետազոտություն անցկացրե՞լ է՝ պարզելու՝ կորոնավիրուսը վնասում է հիշողությանը, թե ոչ:
Հետաքրքիր է, ինչո՞ւ Գրինփիսը չի ողջունում բնության այն աստիճան մաքրվելը, որ Սերժ Սարգսյանի տեղակալը հեգնում է Արմեն Սարգսյանին:
Հետաքրքիր է, Աշոտյանը ավելի շատ ատում է 2018 թվականի մարտի 2-ը, թե՞ նույն թվականի ապրիլի 23-ը: Թե՞ այնուամենայնիվ առաջին հորիզոնականում 2015 թվականի հունիսյան երեկոն է, երբ ցուցարարները միահամուռ վանկարկեցին իր ազգանունը:
Հետաքրքիր է, Աշոտյանը ամեն անգամ նման գրառումներ անելիս Սերժ Սարգսյանից ստանո՞ւմ է 120000 դրամ, թե՞ իրեն փաթեթով են վճարում:
Հետաքրքիր է, Առողջապահության նախարարությունը որքա՞ն ժամանակ է աչքաթող անելու Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող քաղաքացիներին:
Ի վերջո, Աշոտյանը ծանո՞թ է Սերժ Սարգսյանի՝ խիյարը թարս բուսնելու խիստ ուշագրավ տեսությանը: