...

Բոլորն էլ վախենում են Նիկոլից

Բոլորն էլ վախենում են Նիկոլից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասել է. «Եթե վախենալու բան չունեն, որ իրենց իմիջմեյքերների միֆերը կարող են մի քանի րոպեում փլվել, ապա պիտի գան բանավեճի»:

«ՉԻ». Իհարկե, նախկին ղեկավարները չեն գնա Նիկոլի հետ բանավեճի: Ո՞վ կհամարձակվի Փաշինյանի հետ բանավիճել: Ահավոր վախենում են: Կդնի, իմիջմեյքերլամիշ կանի:

Չկա, հլը աշխարհի վրա չի ծնվել էն մարդը, որը կկարողանա բանավիճել Նիկոլի հետ: Որ ուզում եք իմանալ, Ալիևն ու Էրդողանն էլ են վախենում Նիկոլի հետ բանավիճելուց: Գիտե՞ք, ինչի. բա որովհետև Նիկոլը բանավեճում նաղդ կապացուցի, որ Հայաստանը պատերազմում հաղթել է, Ալիևը կապիտուլյանտ է, Էրդողանն էլ կոռումպացված թալանչի է, Թուրքիայում թաթար-մոնղոլական ավազակապետության հիմնադիրը: Դրա համար էլ էս տարածաշրջանում սաղ Նիկոլից սարսափած են: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   903 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ