...

Իրենք հոտեցին, երկիրն էլ՝ հետը

Իրենք հոտեցին, երկիրն էլ՝ հետը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին՝ բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը

«ՉԻ». Ինչ է քննարկվել ԱԽ նիստում, ինչ են ասել, ով է ասել, էական չէ: Պարզապես ցույց ենք տալիս, թե ովքեր են ԱԽ նիստին մասնակցում: Ինչ որակի մարդիկ: 

Երկրի անվտանգությունն այս մարդկանց ձեռքում է. Արայիկ Հարությունյանի, որը երկու տարվա ընթացքում կրթական համակարգում նույնիսկ մի հատ մեխ չկարողացավ մեխել: Ալեն Սիմոնյանի, որը երկրի անվտանգությունը ասոցացնում է իր աշխատակազմի անվտանգության հետ, որի ծնկները թուլանում են Հունաստանում սրա-նրա հաշվին տժժալու համար: 

Ընդհանրապես, երբ հեղափոխություն է լինում, այդ ալիքը ասպարեզ է բերում նոր դեմքերի, որոնք վերածվում են վառ պետական գործիչների, վառ անհատականությունների, խարիզմատիկ են դառնում, իրենց ամենօրյա աշխատանքով դա ցույց են տալիս:

Իսկ այս վերջին հեղափոխությունից հետո ինչքան նոր դեմքեր կային, քանի գնաց, այնքան դեգրադացվեցին, այնքան ավելի ու ավելի գորշացան: Նմուշի համար գոնե մեկը չկա, որ ասես՝ մարդը աճել է այս տարիների ընթացքում, հասկանում է, խելոք է, ճիշտ ու արդյունավետ է աշխատում, հզոր դեմք է: 

Մինչդեռ նման մարդիկ եղել են ու քիչ չեն եղել: Որոնք անցել են քաղաքական պայքարի ճանապարհով, ակտիվ քաղաքացիական գործունեություն են իրականացրել, համոզմունքներ, գիտելիքներ են ունեցել: Եթե այս մարդկանց ունակությունները ճիշտ կերպով օգտագործվեին, գուցե և պետական նորմալ գործիչներ դառնային: Բայց չեղավ դա, և սա համազգային աղետի բերեց: Իսկ չեղավ, որովհետև ձուկը միշտ գլխից է հոտում: Ու սրանք էլ հետը հոտեցին: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ