...

Բըլթ

Բըլթ

80 մտավորական կոչվածների կոչ-հայտարարությունը՝ ուղղված միջազգային հանրությանը և Մինսկի խմբի համանախագահներին, ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցային գործընթացը վերսկսելու և Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու պահանջով, բավական մեծ արձագանք ունեցավ: Ըստ էության, մտավորական դաշտը գրաված այս անձինք այդպես էլ ի վիճակի չեղան ընկալել քաղաքագիտության տարրական կանոնները, յուրացնել պետականության կայացման և ամրացման համար անհրաժեշտ գիտելիքները: 19-րդ դարի հայդուկային մտածելակերպն այնքան խորն է արմատավորված սրանց ուղեղներում, որ նրանցից այլ բան սպասելն անիմաստ է:

Դրա համար պարբերաբար կներկայացնենք այս մտավորական կոչվածների, իբր գիտնականների, մասնագիտությամբ պատմաբանների՝ տարբեր տարիների բլթոցները: Որպեսզի պատկերացում ունենաք, թե որքան հեռու են իրականության զգացումից, ինչպես է տգիտությունը բթացրել նրանց մոտ ռացիոնալ մտածելու ունակությունը և ինչպիսի աղետների է հանգեցրել սրանց «մտավոր» գործունեությունը:

«Եթե նույնիսկ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը հեքիաթի ժանրից է, այդ հեքիաթը ազգ ապրեցնող հեքիաթ է, որը 10-ամյակներ շարունակ սփյուռք է պահել, 10-ամյակներ շարունակ հայ ժողովրդի հայրենաբնակ հատվածի հայացքը ուղղել է դեպի Արևմտյան Հայաստան: Այսինքն, սա մի հզոր խաղաքարտ է մեր ձեռքին հայ-թուրքական հարաբերություններում: Եվ եթե այն օրը գա, որ թուրքերը օրակարգ բերեն ցեղասպանության խնդիրը, հայկական կողմը անմիջապես պետք է դնի հատուցման հարցը: 

Եթե իրենք գործընթացը տանում են փակուղի, ուրեմն մենք էլ փակուղի տանող մեր բանալին պետք է բացենք և ցույց տանք, որ մենք շատ ավելի ծանրակշիռ կռվաններ ունենք նախապայմաններով խոսելու, քան Թուրքիան»:

Աշոտ Մելքոնյան, պատմաբան, 17.02.2022թ.
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1586 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ