...

Բըլթբըլթոց-6

Բըլթբըլթոց-6

Այս մեկը խմբակային բլթոց է: Կոչ-հայտարարությամբ հանդես եկած 80 մտավորական կոչվածների մի մասը մեկ այլ խմբի անունից դիմել է վարչապետի պաշտոնը համեմատաբար նոր զբաղեցրած Նիկոլ Փաշինյանին: Վայելեք նրանց պահանջ-խնդրագիրը:

«Մեծարգո պարոն վարչապետ: 

Նախորդ իշխանությունների օրոք ձևավորված օրակարգով բանակցություններն անպտուղ են, հեռանկար չպարունակող, և ավելի «հիմնավորում» են Ադրբեջանի չափազանց լկտի ցանկությունը նորից տիրել Արցախի ազատագրված տարածքներին: 

Հաշվի առնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային սեղանին շարունակում են այս կամ այն տարբերակով մնալ Մադրիդյան կոչված, հայ հանրության կողմից մերժված տխրահռչակ սկզբունքները, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները, Արցախի ղեկավարության հետ համատեղ ունեն բանակցությունների օրակարգի հայկական տարբերակը ներկայացնելու բոլոր իրավունքները: 

Բանակցությունների օրակարգում չի կարող ընդգրկված լինել Արցախի Հանրապետության օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կայացման, նրա՝ Ադրբեջանից անկախ պետականություն կրող անհերքելի կարգավիճակի հարցը»:

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետութան» կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Սարգսյան   

Լարիսա Ալավերդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն 

Ժասմինա Ղևոնդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ 

Ալեքսանդր Մանասյան՝ «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ 

Կարինե Դանիելյան՝ Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր 

Ժասմինա Թելյան՝ «Հայ կինը՝ աջակցություն ժողովրդավարությանը» ՀԿ նախագահ 

Անդրիաս Ղուկասյան՝ քաղաքագետ 

Մարիամ Ավագյան՝ Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ 

Կարեն Զախարյան՝ լրագրող 

Զոյա Ջուլհակյան՝ «Քարավան-88» ԲՀԿ նախագահ 

Սուսաննա Մելիքյան՝ Գարդմանահայերի հայրենակցական միավորում ՀԿ 

Վահան Համազասպյան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր 

Ելենա Խաչատրյան՝ «Խաչմերուկ» ՀԿ, տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ 

Նազելի Մարգարյան՝ «Բագարան» ՀԿ 

Վիկտոր Սոլախյան՝ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն 

Ելիզավետա Սարգիսովա՝ կենսաբանական գիտությունների թեկնածու 

Սուրեն Սարգսյան՝ հրապարակախոս, տնտեսագետ 

Վալենտինա Ադոնց՝ Էկոլոգիական գիտությունների թեկնածու 

18.01.2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   1564 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ