...

Բըլթ-16

Բըլթ-16

«Մի քանի հոգու ջանքերով լեգենդար Շուշիում հիմնվեց Ազգային Խորհուրդ, որի կողմից էլ 18 հազար սփյուռքահայ ստացավ Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն և քվեարկությամբ ընտրեց Արևմտյան Հայաստանի 64 պատգամավորներով Ազգային ժողովը: Այն իր հերթին փարիզյան նիստում ստեղծեց իր գործադիր մարմինը` Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարությունը, որը կոչված է աշխարհին ներկայացնելու հայոց պահանջատիրությունը». Բակուր Կարապետյան, գրող, հրապարակախոս, 10.06.2014:

«ՉԻ». Կոչ-հայտարարությամբ հանդես եկած 80 մտավորական կոչվածների բլթոցները, մանավանդ այժմ, բավական արդիական են: Մարդիկ եղած հայրենիքը պահպանելու փոխարեն տարիներ շարունակ զբաղված են եղել «Նոր հեքիաթներ՝ նոր տարածքներ» կարգախոսը կյանքի կոչելով:

Ու այս նույն մարդիկ, որոնք ժամանակին հալյուցինացիա առաջացնող գաղափարներով են առաջնորդվել, իրենք իրենց վտարանդի կառավարություններ ու խորհրդարաններ ստեղծել, Արևմտյան Հայաստանի անձնագրեր բաժանել, այսօր լալահառաչ տոնով աշխարհին քրֆում են, թե Արցախում հումանիտար աղետ է: Հումանիտար աղետը դուք եք, որ Արցախը պահպանելու ու զարգացնելու փոխարեն զարգացրել եք հեքիաթներն ու ցնդաբանությունները: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1531 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ