Արթուր Ղազինյան. «Իրականություն են դառնում մեր բոլոր աղետալի կանխատեսումները» (hraparak.am, 10.05.2022)։
- Բանից պարզվում է, որ իրավագետ-դոկտոր-պրոֆեսոր-պատգամավորը աղետալի կանխատեսող է։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող են աղետալի կանխատեսումները իրականություն դառնալ։
Լա՛վ, խնայենք, ջահել տղա է, լավ չի տիրապետում հայերենին։ Խեղճն ընդամենը ուզել է ասել. «Իրականություն են դառնում մեր բոլոր կանխատեսումները գալիք աղետների մասին»։
Դրանով հանդերձ, մեզ մնում է միայն ցավակցություն հայտնել այդպիսի պրոֆեսոր ունեցող ուսանողներին։