Պաշտպանության նախկին փոխնախարար, հանրապետական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Միակ բանը, որն անհրաժեշտ է չարիքի հաղթանակի համար, դա այն է, որ բարեխիղճ մարդիկ ոչինչ չանեն»։
Էդմունդ Բյորքի այս խոսքերը վերաբերում են նաև այսօրվա Հայաստանին։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն անում Նիկոլից ազատվելու գործում՝ նոր ճանապարհ են բացում չարիքի հաղթանակի համար»»։
«ՉԻ». Տեղ հասանք. նախկին ռեժիմի կողմնակիցները, որոնք ունեն միայն մեկ նպատակ՝ տապալել Նիկոլին և վերցնել իշխանությունը, արդեն բարեխիղճ մարդիկ են:
Պարոն Զաքարյան, եթե 18-րդ դարում ապրած Բյորքը ինչ-որ մի հրաշքով ճանաչեր հայաստանյան հանրապետականներին, հաստատ կխմբագրեր իր խոսքը, որպեսզի այն մանիպուլյացիաների չենթարկվեր:
Բարեխիղճ մարդիկ ոչինչ չեն անում մի պարզ պատճառով, որպեսզի արկածախնդիր, պոպուլիստ և տգետ իշխանությանը չգա փոխարինելու արկածախնդիր, տգետ, հանցագործ, վերից վար կոռումպացված նախկին ռեժիմը:
Այնպես որ, ձևի համար մի որոշ ժամանակ ոչինչ մի արեք և կտեսնեք, թե բարեխիղճ մարդիկ ինչպես են ազատվում Նիկոլից՝ հընթացս նաև ձեզանից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: