...

Ծակ դարպասապահի երկրպագուները

Ծակ դարպասապահի երկրպագուները

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. 

«Ուզենք թե ոչ, պետք է արձանագրել, որ եթե տեսանելի ապագայում երկրի առջև ծառացած խնդիրների անհապաղ լուծման համար երկրին պետք է իշխանափոխություն, ապա ոչ մի առանձին վերցրած ուժ՝ ՀՀԿ-ն, քոչարյանականները, այլականները, նորաստեղծները այս հարցը միայնակ լուծել չեն կարող։ Այս խաղը ֆուտբոլի առաջնություն չէ, և ֆինալում «դռակոնին» հանդիպելու համար չկան ընդդիմադիր 1/8-րդներ, 1/4-րդներ և կիսաեզրափակիչներ։ Այս խաղը Հայաստանի գոյամարտն է, որում հնարավոր է հաղթել միմիայն «աստղերի հավաքականով» ու լավ մարզչական թիմով»։ 

ՉԻ. Դե ինչ, ֆուտբոլային լեզվով էլ պատասխանենք Աշոտյանին: ՀՀԿ-ի օրոք Հայաստանի ֆուտբոլային դաշտում ընդամենը մեկ խաղացող կար՝ Սերժ Սարգսյանը: Ոչ թիմակից ուներ, ոչ՝ մրցակից: Մեն-մենակ խաղում էր:

Մնացածները, այդ թվում՝ Արմեն Աշոտյանը, աուտչիկներ էին: Դաշտի եզրից գնդակը տալիս էին Սերժ Սարգսյանին, սա գնդակը վերցնում, առանց որևէ դիմադրության, տանում գոլ էր խփում: Աշոտյանն ու մնացած աուտչիկներն էլ ծափ էին տալիս, գովում Սերժ Սարգսյանի իմաստուն խաղը, հոյակապ «դրիբլինգները», ֆանտաստիկ ֆինտերը, համարում միակ ու անկրկնելի ֆուտբոլիստը աշխարհում:

Ահա սա է եղել ձեր ֆուտբոլը, այսպիսին եք դուք եղել Հայաստանում ձեր իշխանավարման տարիներին: Իբր ֆուտբոլից հասկանում էիք:

Իսկ արտաքին ոլորտում, օրինակ՝ ԱՊՀ ենթախմբում, Հայաստանը միշտ վերջին տեղն էր գրավում: Պուտինից սկսած, Նազարբաևով վերջացրած, բոլորը Հայաստանին գոլ էին խփում: Որովհետև ծակ դարպասապահ ունեինք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5566 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ