...

Չեք ուզում իշխանություն, լուծարեք ՀՀԿ-ն

Չեք ուզում իշխանություն, լուծարեք ՀՀԿ-ն

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «2018-ին թաղում էին ինձ ու մեզ, իսկ իրականում թաղվեց Արցախն ու Հայաստանը:
ՀԳ. «Նախկինները» իշխանություն չեն ուզում։
Բայց եկեք պարզենք։
Հիմա, երբ ոմանք, դա շատ լավ հասկանալով, այնուհանդերձ ասում են. նախկինին վերադարձ չի լինելու, ի՞նչը ի նկատի ունեն։ Արցախի և Հայաստանի նախկին քարտեզնե՞՞՞րը...»:

«ՉԻ». Տպավորություն է, թե իշխանությունը կորցնելուց հետո Աշոտյանը սնվում է միայն փեսայի խոհանոցում պատրաստված աջաբսանդալով ու բորշչով:

Երբ ասում են՝ չի լինելու վերադարձ անցյալին, նկատի ունեն ձեր իշխանության տարիների գործելաոճը, երբ Արցախը շենացնելու և բանակը սպառազինելու փոխարեն անձնական բարեկեցության հարցերով եք զբաղվել՝ հասարակությանը մատուցելով միմիայն պաթոս:

Ստատուս քվոն ձեր իշխանության տարիներին զոռով-շառով պահելը դեռ չի նշանակում, որ իրապես պահել եք Արցախը: Վերջին ողբերգությունը տեղի ունեցավ նաև ձեր արկածախնդիր քաղաքականության պատճառով: Արցախի հարցի հայանպաստ լուծումը թաղվեց ոչ թե 2018 թվականի ձեր վերաբերյալ բեմականացված թաղումներով, այլ 1998 թվականի ձեր կողմից իրականացված հեղաշրջման արդյունքում:

Իսկ եթե իրապես իշխանություն չեք ուզում, լուծարեք հանրապետական կոչվող կուսակցությունը և քննադատեք գործող իշխանությանը՝ իբրև ՀՀ շարքային քաղաքացիներ: Բայց իրականում շատ եք ուզում իշխանություն, այնքան շատ, որ չեք էլ կարողանում թաքցնել:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   820 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ