...

Ծոծրակներդ կտեսնեիք, խմբակցություն չէիք տեսնի

Ծոծրակներդ կտեսնեիք, խմբակցություն չէիք տեսնի

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը «լավաշ» գրառում է արել ընդդիմության միավորման անհրաժեշտության մասին, որտեղ կա նաև հետևյալ եզրահանգումը. «Կա՛մ իշխանություն ես, կա՛մ ընդդիմություն, դրանց մեջտեղում լինելը լավ կարգավիճակ չէ, դրա վերջը լուսանցքն է»։

«ՉԻ». Դե ինչ, կարող ենք արձանագրել, որ Դաշնակցությունը վերջապես խոստովանեց, որ «կողմ ըլլալով՝ դեմ ըլլալու» քաղաքական դիրքավորումը սխալ էր, հակաքաղաքագիտական էր ու տարիներ շարունակ Դաշնակցությանը մղել էր լուսանցք:

Օրինակ՝ 2014 թվականին իբր ընդդիմություն էին, քննադատում էին Սերժ Սարգսյանին, պահանջում էին նրա հրաժարականը, բայց վճռական պահին թռան:

Կամ՝ իշխանություն էին, այսինքն՝ ՀՀԿ-ի կրտսեր գործընկերն էին, բայց հայտարարում էին, թե իշխանություն չունեն, պատասխանատու են միայն իրենց ոլորտների համար և ակտիվորեն քննադատում էին կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:

Վերջապես Դաշնակցության ղեկին հայտնվեց Սաղաթելյանի նման խիզախ գործիչ, որը խոստովանեց՝ Հրանտ Մարգարյանի և մնացած դաշնակցական մոհիկանների գործունեությունը սխալ էր:

Բայց Սաղաթելյանը պետք է խոստովանի ևս մեկ փաստ. չլիներ Քոչարյանը, Դաշնակցությունը ծոծրակը կտեսներ, բայց խորհրդարանական խմբակցության կարգավիճակը չէր տեսնի: Դա էլ որ խոստովանի, կդառնա տարվա ամենաազնիվ քաղաքական գործիչը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1105 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ