...

Ով, ով, բայց դուք թույլ եք տվել

Ով, ով, բայց դուք թույլ եք տվել

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Արցախում հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին, ինչի առթիվ գրել է.

«Շեշտել եմ նաև, որ Դաշնակցության կամավորներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են կրկին պաշտպանել հայրենիքի սահմանները։  

Հանդիպումների ընթացքում երկուստեք բացառվել է Արցախի կարգավիճակի ամրագրումն Ադրբեջանի կազմում։
Արցախի պաշտոնյաներին փոխանցել եմ, որ ՀՅԴ-ն իր համահայկական ողջ ներուժով, Հայ դատի գրասենյակներով և հանձնախմբերով պատրաստ է այս նոր իրավիճակում լծվել այդ աշխատանքներին։

Սոցիալ-տնտեսական ուղղությամբ ևս մի շարք աշխատանքներ կան իրականացնելու, և այստեղ ևս Դաշնակցությունը պատրաստ է իր մասնակցությունն ունենալ։

Կորցնել Արցախը՝ նշանակում է կորցնել Հայաստանի Հանրապետությունը և առհասարակ փակել հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Ով, ով, բայց Դաշնակցությունը դա թույլ չի տալու»:

«ՉԻ». Իշխան Սաղաթելյանը սաղ լավ էր գրել, բայց էն վերջին պարբերությունը համը հանեց: «Ով, ով, բայց Դաշնակցությունը դա թույլ չի տալու»: Ճիշտ հակառակը՝ ով, ով, բայց գոնե Դաշնակցությունը չպիտի խոսի Հայաստանի Հանրապետություն կորցնելու մասին: 

Մի անգամ արդեն տեսել ենք, թե ոնց եք կորցրել Հայաստանը: Ընդ որում, այնքան նմանություն կա 1920 և 2020 թվականների պատերազմների միջև: 1920 թվականին էլ Դաշնակցությանը առաջարկեցին շատ ավելի նպաստավոր, կարելի է ասել՝ արժանապատիվ պայմաններով հաշտություն կնքել քեմալական Թուրքիայի հետ, ասացին՝ չէ, մեզ ծովից ծով Հայաստանն է պետք, Սևրի պայմանագիր, Տրապիզոն, թուրքերն էլ հույներին թողեցին մի կողմ, եկան պատերազմեցին, 40 օրում Դաշնակցական կառավարությանը ստիպեցին կապիտուլյացիայի ենթարկվել, արդյունքում կորցրեցինք Ղարսը, Սուրմալուն ու այսօրվա Հայաստանի 60 տոկոսը: 

Ու հիմա մի այնպիսի տոնով են ասում՝ ով, ով, մեկն էլ կիմանա, թե Դաշնակցությունը իր պատմության մեջ թեկուզ մի քառակուսի մետր հող է ազատագրել: 2020 թվականի պատերազմի պարտությունն էլ է ձեր խղճին, քանի որ ժամանակին մերժեցիք արժանապատիվ խաղաղության ցանկացած առաջարկ, ու վերջը ստացանք այն, ինչ ստացանք: Դե մեկդ կանգնեք, ասեք, որ սուտ է: Նույն Իշխան Սաղաթելյանն էր, չէ՞, ասել, թե ինքն էլ չէր ընդունի Լավրովի պլանը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1758 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ