...

Ձևի համար մի հատ «պու» ասեք ռուսներին

Ձևի համար մի հատ «պու» ասեք ռուսներին

«Դառը ճշմարտություն է, թերևս, բայց չեմ զարմանա, որ ընտրությունների արդյունքների կապակցությամբ կապիտուլյանտ ոհմակին շնորհավորի նաև թուրք-ադրբեջանական տանդեմը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարել է Արմեն Աշոտյանը:

«ՉԻ». Տանդեմը՝ չգիտենք, բայց ռուսները շտապում են շնորհավորել: Աշոտյանը գլոբալ քաղաքականության մեծ վերլուծաբան է. կարող է բացատրել, թե ռուսները ինչու են շնորհավորում: Ըստ հանրապետականի տրամաբանության՝ կարող է պարզվել, որ ոչ թե տանդեմ է, այլ տրիումվիրատ:

Այդքան ռուսներին շողոքորթեցիք, Ղրիմը «վաշ ու նաշ» արեցիք: Եթե մի անգամ էլ Սոլովյովը Վանեցյանին հրավիրեր հարցազրույցի, ապա նա պատրաստ կլիներ հետ պահանջել նաև Ալյասկան: Ինչո՞ւ մի քանի թթու խոսք չեք ասում ռուսների հասցեին՝ պարզաբանումներ պահանջելով, թե ինչու են շտապում շնորհավորել կապիտուլյանտ ոհմակին, մինչդեռ նրանց ամենամտերիմ դաշնակիցները՝ ՊՈՒ դաշինքը, պարտվել է:

Դառը ճշմարտությունն այն է, որ ՊՈՒ դաշինքը այդպես էլ ի վիճակի չեղավ հասկանալ, թե ինչու մերժվեց 3 տարի առաջ և շարունակում է մնալ մերժված՝ անկախ գործող իշխանության ձախողումներից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   755 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ