...

Դա ընտրություն չէր, չթողեցին՝ փող բաժանենք

Դա ընտրություն չէր, չթողեցին՝ փող բաժանենք

Հանրապետական Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2018 թվականի ընտրությունները կեղծված էին և որպես հիմնավորում բերել նաև այս փաստարկները. «Ազգադավ վիժվածքը գերնպատակ էր դրել ամեն կերպ խոչընդոտել Հանրապետականի մուտքը խորհրդարան։ Նրա հանձնարարականն էր՝ «ՀՀԿ-ին 1%» կարգախոսը։
Ընտրարշավից առաջ և ընթացքում բազում շինծու քրեական գործեր (այդ թվում՝ ինձ վերաբերող), ճնշումներ մեր համակիրների հանդեպ, ակտիվիստների ահաբեկում, հայրենիքը մինչև ընտրությունների ավարտը լքելու պահանջներ, հակաքարոզչություն և այլն»։

«ՉԻ». Անհասկանալի է, թե ինչպես են նման ինտելեկտուալ կարողություններով անձինք տարիներ շարունակ ղեկավարել երկիրը:

1. Քրեական գործեր. գործ է հարուցվել Աշոտյանի վարորդի հանդեպ մի քանի ուսումնական հաստատություններում գրանցված լինելու և աշխատավարձ ստանալու մեղադրանքով: Եթե գործը շինծու էր, ինչո՞ւ էր Աշոտյանը վճարում վարորդի փոխարեն: Դրանով նա գոնե անուղղակիորեն ընդունեց մեղքը:

2. Հայրենիքը մինչև ընտրությունների ավարտը լքելու պահանջներ. եղել են նման դրսևորումներ: Պարզապես դա վերաբերել է մեկ տասնյակին հասնող օրենքով գողերին և թաղային հեղինակություններին: Եթե նրանք էին հանրապետականի ակտիվիստները, ապա պարզապես պետք է խոստովանել, թե ում աջակցությունն էին ակնկալում Աշոտյանը և կոմպանիան:

3. Հակաքարոզչություն. հետաքրքիր մարդ է ՀՀԿ փոխնախագահը: Սա նույնն է, եթե ռեցիդիվիստը նեղսրտի, որ իրեն ամեն անգամ հիշեցնում են իր բազմաթիվ դատավճիռների մասին: Հարազատ կուսակցությունը իր ամբողջ հետագծով ու էությամբ վերից վար հակաքարոզչություն է, մեղադրում է քաղաքական ընդդիմախոսներին, որ հիշեցրել են դրա մասին:

Մեծ հաշվով, սա ոչ թե քննադատություն է գործող իշխանությունների հասցեին, այլ ինքնախոստովանություն: Լավ է՝ մի քիչ խելք է ունեցել և չի ծավալվել ու դժգոհել, որ դրանք մրցակցային ընտրություններ չէին, քանի որ թույլ չտվեցին օգտագործել ՀՀԿ-ի ամենամեծ ներուժը՝ ընտրակաշառքը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   700 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ