Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արմեն Գրիգորյանին ասեք, որ միակ «մարտական» գործողությունը, որ Փաշինյանը կարող էր համակարգել և ղեկավարել, ՁՅՈՒՆԻԿԻ շենքի պայթեցումն է»։
«ՉԻ». Եթե սա ասեր մարտական ուղի անցած որևէ գեներալ, դեռ կարելի էր վիճել, թե երկրի ղեկավարը ինչ դերակատարում ունի պատերազմի ժամանակ:
Բայց շարքային դասալիքի դեպքում շատ մեծ ճոխություն կլինի նրան բացատրել պետության կառավարման այբուբենի կանոնները:
Աշոտյանը լավ կանի չմոռանա, որ կան բազմաթիվ վկայություններ, թե ինչպես է Սերժ Սարգսյանը փորձել կախվել Ստեփանակերտից Երևան վիրավորներ տեղափոխող ուղղաթիռից, բայց ազատամարտիկներից մեկը ինքնաձիգով խփել և խափանել է ուղղաթիռից կախվելու նրա ճիգերը:
Աշոտյանի հիստերիայի պատճառները հասկանալի են: Խոշոր ստրատեգ, զորահրամանատար, Կլաուզվեցի և Ժուկովի գործի շարունակող Սերժ Սարգսյանի օրոք կորցրեցինք 800 հեկտար տարածք, իսկ հիմա ազատագրել ենք շատ կարևոր դիրքեր: Տանուլ տրված ռազմական գործողությունները պետք է «ջրել» ֆեյսբուքյան ցինիկ գրառումներով: Եվ այստեղ Աշոտյանը չունի մրցակիցներ, այդ տիրույթում նա մարտնչում է՝ ոգեշնչվելով Հանիբալի հերոսություններից և Սուլեյման Փառահեղի դաժանություններից:
Պատմությունը և ժամանակն ամեն ինչ իրենց տեղը կդնեն: Բայց այս պահին Փաշինյանի ակտիվում հանրապետականների անպարտելիության միֆի տրաքեցնելն է, իսկ Քոչարյանի պարագայում՝ Երիտասարդական Պալատի շենքի տրաքեցնելը: