...

Դաշինքը ուշացել է ու մնացել ձեռնունայն

Դաշինքը ուշացել է ու մնացել ձեռնունայն

«Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, ինչը հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ: Միայն այդ դեպքում է հնարավոր եղածը պահպանել, նոր կորուստներից խուսափել ու իրական խաղաղության հասնել»,- այսպես է ավարտել «Հայաստան» դաշինքը երեկ տարածած իր հայտարարությունը, որով անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին։ Դաշինքը օրվա հրամայական է դիտարկել ժողովրդի համախմբումը «անկախ այս իշխանությունների գծած բոլոր բաժանարար գծերից, հետևողականորեն հրահրած ատելությունից»։

Իսկ մեկ տարի առաջ դաշինքը խրոխտ կեցվածքով մերժեց ժողովրդի համախմբման գաղափարը՝ մեծամտորեն համարելով, թե հեսա գնալու են, ընտրություններով 50 տոկոս ձայն են հավաքելու, իշխանությունը վերցնելու են, Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին դատելու են և այլն, և այլն։ Ռոբերտ Քոչարյանն այնպիսի ինքնավստահությամբ էր գործում, ասես իշխանությունն արդեն վերցրել էր, մնում էր ընտրություններով փաստացի արձանագրել իշխանության ընդունման-հանձնման փուլը։

Հիմա, երբ այլևս սպառել են գործելու բոլոր հարթակները՝ ԱԺ ամբիոնից մինչև փողոց, և փողոցից մինչև ԱԺ դահլիճ, հիշել են համախմբման մասին՝ անկախ բաժանարար գծերից։ Մի քիչ ուշացել են, հիմա թող գնան ԱԺ, մանր-մանր տրոհվեն երկրի պես, հետո հաջորդ ընտրություններին մի բան կմոգոնեն, որ վերարտադրվեն։ Վերջին հաշվով արդեն ակնհայտ է՝ ինչպես թմրամոլը չի կարողանում ապրել առանց մորֆիի, այնպես էլ այսօրվա ընդդիմադիրները չեն կարողանում ապրել առանց իշխանություն ունենալու։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   878 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ