...

Աղվան Վարդանյանի բլից կրիգը

Աղվան Վարդանյանի բլից կրիգը

«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը տարօրինակ խմորումների փուլում է։ Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության որոշ անդամներ առավոտյան որոշում են վայր դնել մանդատը, երեկոյան փոշմանում են, առավոտյան վերստին արթնանում են անկումային տրամադրություններով։

«ՉԻ» տեղեկություններով, խմբակցության ներսում պատգամավորների մի քանի խմբեր են գոյացել։ Մի խմբում նրանք են, ովքեր մտածում են մանդատը վայր դնելու և առհասարակ այս փուլում քաղաքականությունից հեռանալու մասին։ Մյուս խմբում նրանք են, ովքեր որոշել են սեպտեմբերին դուրս գալ խմբակցությունից, բայց պահպանել մանդատը։ Նրանք կարծում են, որ անկախ պատգամավորի կարգավիճակով ավելի արդյունավետ կաշխատեն ԱԺ-ում, քան հիմա՝ դաշինքի շրջանակներում։ Երրորդ խմբում այն պատգամավորներն են, որոնք պնդում են, թե պետք է դաշինքով վայր դնել մանդատներն ու փորձել քաղաքական ճգնաժամ առաջացնել։ 

Այս պահին անուններ չենք հրապարակում, քանի որ պատգամավորների տրամադրություններն օրվա մեջ մի քանի անգամ փոխվում են։ Բացի այս էլ, նրանց ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում։ «Աշխատելու» առաքելությունն իր վրա վերցրել է ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը։ Վերջինիս գործիքակազմը նույնն է՝ քաղաքական շանտաժ, «մուտիլովկա», իր տիրապետության տակ գտնվող լրատվամիջոցներով թիրախավորում, նայած՝ ում դեպքում ինչն առավել արդյունավետ կաշխատի։ Մեզ մնում է հաջողություն մաղթել Աղվան Վարդանյանին, որովհետև նման ակտիվության դեպքում նա արագորեն ու վերջնական կլուծի դաշինքի փլուզման հարցը։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3642 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ