Իշխող ՔՊ կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում նոր պաստառ է տարածում: Պաստառում MAN մակնիշի ավտոբուս է, որի տակ գրված է. «Արեցինք»:
«ՉԻ». Մեկը լավ էր արձագանքել. «Արեցի՞ք: Դե, ջուրը քաշեք»:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ են արել այդ ավտոբուսի հետ: Կամ էլ տպավորություն է, թե ավտոբուսը ՔՊ-ն է արտադրել:
Մինչդեռ, որքան գիտենք, դա Եվրամիությունն է «արել»: Ավտոբուսների վրա Եվրամիության դրոշն է, մի քանի եվրոպական կազմակերպությունների լոգոները: Ու գրված է, որ ֆինանսավորել են եվրոպացիները:
Լավ, մենակ էս ավտոբուսնե՞րն են ձեր արածը: Ուրիշ բան չկա՞: Օրինակ՝ Երևանի ճանապարհներն էլ նկարեիք, ցույց տայիք: Ամեն օր այդ ճանապարհներին վարորդներին դաժան ձևով «անում եք»: Ճանապարհները սարքել եք «ռուբիկ-կուբիկ», րոպեն մեկ քանդում-հավաքում եք:
Փոշին ու կեղտն էլ ցույց տայիք, տներին կպած բենզալցակայաններն էլ: Լիքը բան կա, որով կարելի է հպարտանալ: