...

Ձեր ցանածն է

Ձեր ցանածն է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Վարդան Աթաբեկյանի դուրս գալը խմբակցությունից, ասել է. «Ես Վարդան Աթաբեկյանին շատ լավ եմ վերաբերվել միշտ, բայց իր դուրս գալը այս պահին գնահատում եմ վատ: Էսպես եթե շարունակվի, բոլորը կասեն՝ մենք դուրս ենք գալիս, դուք որտեղի՞ց եք դուրս գալիս, խնդիրը ավարտվե՞ց: Երբ որ կայունության միջավայր կձևավորվի երկրի ներսում, էն ժամանակ դուրս գալու մասին կզրուցենք: Դուրս գալով՝ մենք հարց չենք լուծում, ընդհակառակը, ավելացնում ենք անկայունություն հրահրողների հնարավորությունները»:

«ՉԻ». Դե, եթե Անդրանիկ Քոչարյանը շատ վատ է գնահատում պատգամավորի՝ խմբակցությունից դուրս գալու փաստը, ուրեմն, պետք է հիշեցնենք, որ ինչ ցանել եք, այն էլ հնձում եք: Ու խոսքը նրա մասին չէ, որ 2018-ին լիքը անկապ մարդկանց բերեցիք ու լցրեցիք խորհրդարան: 

Սրա արմատները ավելի հեռուն են գնում: Երբ 1998թ. փետրվարին տասնյակ պատգամավորներ մի գիշերվա ընթացքում թռան «Հանրապետություն» խմբակցությունից, դարձան «Երկրապահ» և Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Իսկ դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Վազգեն Սարգսյանը խորհրդարանին պարտադրեց ընդունել օրենք, ըստ որի պատգամավորները կաշկանդված չեն մանդատով և խմբակցությունից կարող են դուրս գալ՝ առանց մանդատը վայր դնելու: Ներքաղաքական ճգնաժամերի հիմքն այստեղ է դրվել:

Ինչո՞ւ ենք այդքան հեռու գնում: 2012 թվին Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի համամասնական ցուցակով ընտրվեց պատգամավոր, հետո դուրս եկավ ՀԱԿ-ից ու ՀԱԿ խմբակցությունից էլ իրեն տարանջատեց: 

Այնպես որ, ամեն ինչ արդար է: Հիմա պատմությունը կրկնվելու է, և մենք ականատես ենք լինելու առնետավազքի հերթական գործընթացին: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1352 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ