ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրովը ձեզ ընդամենը այկիդո արեց՝ ձեր դեմը դնելով հայ ժողովրդին ստերով կերակրելու անբարո մոլուցքը։
Մակեդոնացու դերում հայ ժողովուրդն է լինելու, որն արդեն 30 տարի է թույլ չի տալիս ոչ մեկին՝ ներսից թե դրսից, իր ազգային արժանապատվության և շահերի հաշվին հարց լուծել։
Ուստի դուք, Նիկոլից մինչև քպական վերջին ֆեյք, հիմա մտածեք ոչ թե face-saving-ի, այլ exit-strategy-ի մասին»։
«ՉԻ». Ի՜նչ էլ բառեր գիտի Աշոտյանը: Face-saving, exit-strategy, նույնիսկ՝ այկիդո:
Ի դեպ, այկիդոյի մասին: Եթե Աշոտյանը համարում է, որ Լավրովը այկիդո է արել, ապա այդ տերմինաբանությամբ ստիպված ենք հիշեցնել, թե ժամանակին ինչ էին անում իրենց:
Օրինակ, Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին նոկաուտի ենթարկեց Սերժ Սարգսյանին: Հարվածն այնքան ուժգին էր, որ մինչև տասը հաշվեցին, հետո՝ մինչև հարյուրը, մեկ է, Սերժ Սարգսյանը ուշքի չեկավ: Չկարողացավ բառ անգամ ասել:
Ալբերտ Ազարյանը ձեզ այնպիսի իպպոն արեց, որ դրանից հետո ամբողջ կուսակցությամբ խարակիրի պիտի անեինք:
Բա Բաղրամյան պողոտայում. ցուցարարները Աշոտյանին այնպես ձին-ձին արեցին, որ մինչև հիմա «ներվանա» վիճակում է:
Այնպես որ, շարունակեք «սիսեյ» կարգավիճակի մեջ մնալ: