Մընաք բարով դուք, վըրաններ սիրուն,
Ամառը եկավ, մենք գընում ենք տուն․․․
Մենք ձեզ մոտ կըգանք նորեն աշունքին,
Երբ որ Մոսկվայից պատվեր գա կըրկին,
Երբ որ փողերը հոսեն կարկաչով,
Ռոբիկն ու Սերժը մուծվեն կանաչով,
Երբ թիմը նորից լուրջ մոտիվացվի,
(Այսինքըն՝ խաշի սեզոնը բացվի),
Երբ Վանեցյանը հայտնըվի բորտին,
Երբ Լոսից հետ գա Ռոբիկի որդին,
Աննան բըլոտի նոր սեղան սարքի,
Իշխոն խոսելը համարյա թարգի,
Երբ էս փորձանքը Սյունիքը հանձնի,
Մակունցը ՊՆ պաշտոնը ստանձնի․․․
Մընաք բարով դուք, վըրաններ սիրուն,
Այս անգամ հաղթեց ՔՊ-ի սուրուն․․․