...

Վրան, թե վրան. այս է խնդիրը

Վրան, թե վրան. այս է խնդիրը

Երեկ որ ընդդիմադիր լրատվամիջոցները ավետում էին, թե ընդդիմությունը բացում է Ֆրանսիայի հրապարակը, ինչի՞ էին էդքան երկար կապում:

Գրեք կարճ ու կոնկրետ. ընդդիմությունը բացում է:

Երկու ամիս է, բացում է: Սկզբից Կենտրոնի բնակիչներին էր բացում, հետո՝ մարզերի, հետո՝ հանրությանը, հետո՝ լրատվամիջոցներին, մեկումեջ՝ իշխանություններին, ձեռի հետ՝ օտարերկրացիներին, դե, վերջում էլ՝ Ֆրանսիայի հրապարակին: 

Ամենաշատը բացում էր, երբ ասում էին, թե սա Ղարաբաղյան շարժումից հետո երկրորդ համազգային շարժումն էր: Իրենց թվում էր, որ եթե բլոտի շնորհիվ վրաններում միշտ մարդ կար, ուրեմն՝ դա արդեն շարժում է: 

Էնքան ուժեղ շարժում էր, որ դրա պարապած լիդերներից մեկին թռցրեց Ամերիկա: Մինչև հիմա այնտեղ է: Մեկնումեկդ ասեք, որ հետ գա, բացման արարողությունն ավարտվել է:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1850 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ