...

Դու սխալ չես, դու սխալվել ես

Դու սխալ չես, դու սխալվել ես

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է. «Սերժ Սարգսյանը չի ասել՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, այլ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալվեցի»:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց «12 աթոռ» ֆիլմի այն հատվածը, երբ Օստապ Բենդերը իր հետ նավ է բարձրացնում Կիսա Վորոբյանինովին, նավում ասում են՝ բա ասում էիր, ձեր հետ տղա եք բերելու, Բենդերը պատասխանում է՝ իսկ ով կասի, որ սա աղջիկ է, թող առաջինն ինքն ինձ քարով խփի:

Մեր Աշոտյանը Բենդերից այնքան էլ հեռու չի գնացել: Պարզվում է, Սերժ Սարգսյանը սխալ չէ, պարզապես սխալվել է: Այսինքն, կարող էր նաև սխալ չլինել, բայց՝ ճիշտ լիներ: Կարևորը՝ սխալ չի:

Կրթության և գիտության նախարարը, ինչպես երևում է, բառախաղերի մեծ վարպետ է, բայց դրանից Սերժ Սարգսյանի հրաժարականը չի փախչելու, եթե նույնիսկ նա ընդամենը սխալվել է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1138 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ