...

Դուք ձեր պոլ-դյույմանոց տրուբեն հիշում ե՞ք

Դուք ձեր պոլ-դյույմանոց տրուբեն հիշում ե՞ք

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանից դեպի Եվրոպա գազ տեղափոխող նոր գազատարին, որի շինարարությունն ավարտվեց 44-օրյա պատերազմի ընթացքում և գրել.

«Հայաստանում 2018-ի իշխանազավթումը նախևառաջ այդ գազատարի աշխարհաքաղաքական հովանավորների ձեռքի գործն էր:

Ալիևն ու Էրդողանը պատահական չէին ընտրել պահը և այս խոշորագույն ներդրումային նախագծի ապահով իրականացման համար վերջին շանսն էին կերտում:

Իհարկե, ռիսկային էր մի կողմից լայնածավալ պատերազմ վարելը, մյուս կողմից՝  նման հսկայական շինարարությունը ավարտին հասցնելը: Սա հնարավոր էր անել միայն մի դեպքում՝ եթե Հայաստանից տային գազատարի ադրբեջանական ուղղության վրա չկրակելու հստակ երաշխիքներ:

Թյուր է այն պատկերացումը, որ Արևմուտքը ոչինչ չշահեց Արցախյան պատերազմից: Նրանք լուծեցին գլոբալ հարց և այդ պատճառով ավելի թեթև տարան Ռուսաստանի զինված ուժերի տեղակայումը Արցախում»:

«ՉԻ». Բայց Աշոտյանը ե՞րբ է անլուրջ աշխարհաքաղաքական վերլուծություններ արել: Հզոր է, հզոր: Սաղ գիտի: Վերջապես պարզեց, որ 2018-ի հեղափոխությունը գազատարի աշխարհաքաղաքական հովանավորների ձեռքի գործն էր: Ապրի ինքը:

Միայն թե մի հատ փոքր հարց տանք. իսկ ինչո՞ւ Հայաստանը այդ գազատարի ծրագրերում ներգրավված չէ: Կամ՝ ինչի՞ իրանական գազը Հայաստանի տարածքով չի գնում դեպի Եվրոպա: Խնդիրն ի՞նչն է եղել:

Դժվար թե պատասխանի: Երբ 1997 թվականին Արցախյան հակամարտությունը կարգավորելու շանս կար, ինչը հնարավորություն կտար Հայաստանին դառնալ Հարավային Կովկասում գազաէներգետիկ բազմաթիվ ծրագրերի մասնակից, երբ Բաքու-Ջեյհան նավթատարը կարող էր անցնել Հայաստանով, ո՞վ խափանեց այդ ծրագրերը: Ճիշտ է, Քոչարյանն ու Աշոտյանի առաջնորդը: Իրենց դա պետք չէր, իրենք հայտարարում էին, թե Հայաստանը փակ սահմաններով 100 տարի էլ կզարգանա: 

Իսկ իրանական գա՞զը. տարիներ առաջ ընդամենը ակնարկ եղավ Իրանի գազը Եվրոպա տեղափոխելու համար Հայաստանում գազատար կառուցելու մասին, Պուտինը մի հատ այնպես թարս նայեց Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վրա, որ հերիք չէ, հրաժարվեցին այդ մտքից, մի հատ էլ Իրանից Հայաստան պոլ-դյույմ տրուբա քաշեցին, դրանից ավել ռուսները չթողեցին: Էս չե՞ք դուք եղել:

Հիմա եկել, թե բա՝ գազատարի աշխարհաքաղաքական հովանավորները: Այնպես անեիք, ձեզ էլ, այսինքն՝ Հայաստանին էլ, հովանավորեին, այսօր չէիք նվնվա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   802 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ