...

Դրա համար էլ այս վիճակում ենք

Դրա համար էլ այս վիճակում ենք

Այսօր «Հոդված 3» ակումբում հրավիրվել էր քննարկում՝ «Կառավարությունը հրաժարվում է հարկային արտոնություններից. ի՞նչ սպասել» թեմայով: Բանախոսները պետք է քննարկեին կառավարության նախաձեռնած հարկային փոփոխությունները:

Քննարկմանը հրավիրվել էին Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը և... բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:

«ՉԻ». Սա անեկդոտ չէ: Սա իրականություն է: Հարկային փոփոխությունների վերաբերյալ թեմային հրավիրում են բժիշկ-գաստրոէնտերոլոգի: Ձեզ վստահեցնում ենք՝ եթե քննարկման թեման լիներ, օրինակ՝ «Միջուկային էներգիայի հեռանկարները տարածաշրջանում», կամ «Դատաիրավական բարեփոխումներ. առավելություններ և թերություններ» թեմաներով, հաստատ էլի այս գաստրոէնտերոլոգին էին հրավիրելու:

Մեր այս տխուր և ողբալի վիճակի պատճառներից մեկն էլ սա է, որ ամեն մարդ իր գործով չի զբաղվում: Հայկ Մանասյանի դեպքում դա ընդհանրապես աքսիոմա է: Այս երկու տարվա մեջ ինքը տարբեր հարթակներում ներկայացել է որպես ռազմագետ, քաղաքագետ, միջազգայնագետ, համաճարակաբան, հասարակագետ... հիմա էլ տնտեսագետ և հարկային դաշտի մասնագետ դարձավ: Ամեն ինչ գիտի, բայց իրականում զրո պատկերացում ունի նույնիսկ առողջապահության ոլորտից, էլ ուր մնաց՝ մյուսներից: 

Այսինքն, մեր երկրում մասնագետներ չկան, որպեսզի խոսեն այնպիսի կարևոր թեմայի վերաբերյալ, ինչպիսին հարկային ոլորտն է, գաստրոէնտերոլոգ են հրավիրում: Բայց դա արդեն ավելի շատ հրավիրողի մասին է խոսում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   964 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ